«Ամոթ է մեր պետության համար, որ դրած քննարկում ենք ու մի հատ էլ ասում՝ հաշմանդամ զինվորը 30 հազար դրամ թոշակ է ստանալու. լա՛վ, էլի». Նազարյան (տեսանյութ)
Ազգային ժողովը քննարկում է «ՀՀ պաշտպանությա ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Սույնով առաջարկվում է նվազեցնել 114 զինծառայողի աջակցող գումարի չափը:
Վերջիններս ունեցել են 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն, որը իջել է 3-րդի՝ վերափորձաքննության արդյունքում:
ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Նազարյանը հիշեցրեց, որ այդ տղաները հաշմանդամություն են ձեռք բերել հայրենիքի պաշտպանության ընթացքում և նրանց պետք է նշանակել աջակցություն՝ ցմահ:
«Խնդրում եմ ընդհանուր հաշմանդամություն ունեցողների հետ այս մարդկանց մի խառնեք։ Թող բոլորն էլ՝ առաջին կարգի, երկրորդ կարգի հաշմանդամներն էլ առողջանան. ասենք՝ հրաշք լինի ու 1-ին կարգի հաշմանդամը դառնա 1-ին կարգի, բայց ի՞նչն է խանգարում պետությանը, որ այս մարդիկ, ովքեր ստանում են 74 հազար, 200 հազար, 66 հազար, ամբողջ կյանքի համար այս գումարը հատկացվի և այս քննարկումներն ավարտենք։ Իսկականից ամոթ է մեր պետության համար, որ մենք դրած քննարկում ենք ու մի հատ էլ ասում ենք՝ 30 հազար դրամ թոշակ են ստանալու։ Լավ էլի»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։