Փոքրոգի, վախկոտ տառապյալներ, նստեք և սպասեք. ձեր հետևից կգան. դատավոր Զարուհի Նախշքարյանի հայտարարությունը
Երեկ ԲԴԽ-ն դադարեցրեց դատավոր Զարուհի Նախշքարյանի լիազորությունները:
Այսօր դատավորը հայտարարություն է տարածել՝ նշելով.
«Շնորհակալություն եմ հայտնում իմ անփոխարինելի ներկայացուցիչներին՝ Ռուբեն Մելիքյանին և Սիրանուշ Սահակյանին, գործընկերներիս, փաստաբաններին և լրատվամիջոցներին, իմ ուժերին հավատացողներին և ինձ դատավորի բարձր առաքելությունը վստահողներին այն ահռելի աջակցության համար, որ դուք ինձ ցուցաբերեցիք։
Դուք ինձ հնարավորություն տվեցիք գիտակցելու, որ իմ բորոր ջանքերը անկախ դատական իշխանություն ունենալու համար զուր չեն եղել, և, ինչպես ասում է դատավոր Աննա Փիլոսյանը, մեկ մարդու արածը երբեք անկարևոր և անհետևանք չէ։
Եվ դուք դրա մեջ կհամոզվեք, ինձ չհասկացողներ, չկամեցողներ, մաղձի մեջ տապակվողներ և պառանոիդալ կոմպլեքսների տակ մնացած ճղճիմ էակներ։
Կհամոզվեք նաև դուք, փոքրահոգի վախկոտ տառապյալներ։
Նստեք և սպասեք։ Ձեր հետևից կգան։
Շնորհակալ եմ»: