Դժվար հանդիպում է սպասվում. Վուչիչ
Վուչիչը բարդ է անվանել Բելգրադի և Պրիշտինայի միջև հարաբերությունների կարգավորման ֆրանս-գերմանական ծրագրի ընդունման շուրջ Բրյուսելում կայացած բանակցությունները:
Այս մասին գրում է Ria.ru-ն:
«Դժվար հանդիպում է պասվում: Մենք չենք հանձնվի»,- գրել է նա Instagram-ում։ Սերբիայի ղեկավարը քաղաքացիներին ուղղված ուղերձում Կոսովոյի հարցով բանակցությունների համար Բրյուսել մեկնելուց առաջ ասել է, որ թույլ չի տա Բելգրադին հանձնվել այս հարցում։