Կիևն այլ ճանապարհ չունի, քան խաղաղության պայմանագիր կնքումը. Լուկաշենկո
«Կիևն այլ ճանապարհ չունի, քան խաղաղության պայմանագիր կնքել հիմա՝ առանց նախապայմանների»,- ասել է Լուկաշենկոն չինական լրատվամիջոցներին տված հարցազրույցում։
Նա կոչ է արել դադարեցնել հակամարտությունը Ուկրաինայում:
Բելառուսի նախագահը նաեւ հավելել է, որ Չինաստանը կարող է հավասարակշռել ներկա իրավիճակը, որի շնորհիվ կառաջանա բազմաբեւեռ աշխարհ։
Պետության ղեկավարը նշել է, որ դրական է գնահատում Չինաստանի և նրա առաջնորդի նախաձեռնությունը համաշխարհային խաղաղության անհրաժեշտության վերաբերյալ և այն համարում է շատ կարևոր: