Բնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-ՆակալյանՊապոյանը հանդիպել է Թուրքիայի գյուղատնտեսության նախարարին, քննարկել են ուղիղ առևտրի վերաբերյալ հարցերՀոկտեմբերի 17-ից թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկվեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսներովԻջևանին կվերադարձվեն Աչաջրի գյուղապետարանի շենքի 103.5 քմ և Մշակույթի տան 21.28 քմ տարածքներըԳերությունից վերադարձածները մղձավանջներ են տեսնում, քնի հետ կապված խնդիր ունեն. սոցիոլոգԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել թուրք լրագրողի նկատմամբԵրկրի թիվ մեկ մարդը հավաքական առումով հայրենիքի պաշտպանն է․ ԱբրահամյանԹուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների ակտիվացումը շատ կարևոր ձեռքբերումների կհանգեցնեն. թուրք նախարարՎեհափառը իր գնահատանքն է հայտնել «Save Armenia»-ի պատվիրակությանը՝ արցախահայության իրավունքների պաշտպանության ջանքերի համարԱդրբեջանը վերադառնում է ռուսական գազին, կամ Երևանի հերթական սխալ հաշվարկը. Վահե ԴավթյանՓաշինյանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը պայմանավորվել են շարունակել համագործակցությունըՔըրքորյան-Մեծարենց-Սիսակյան փողոցների խաչմերուկում տեղադրվել են տեսանկարահանող տեխնիկական միջոցներԱնթալիայի հեղեղված հյուրանոցում դաշնակահարը «Տիտանիկ» ֆիլմի սաունդթրեքից մի հատված է նվագել (տեսանյութ)Կասեցվել է Գյումրիում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՔննարկվել են Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերՌուսական բանակի հարձակման հետևանքով Խարկովում կան մեծ թվով զոհեր և վիրավորներԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպՏարածքի նկատմամբ ինքնիշխանությունն առանց ժողովրդի իմաստազուրկ է դառնում. Եղիշե ԿիրակոսյանՀայ գերիները զրկված են նամակներ ուղարկելու և նամակներ ստանալու հնարավորությունից. «Հայփոստ»-ն էլ հրաժարվում է նամակ ուղարկել. Սիրանուշ ՍահակյանԲԴԽ-ն Մարինե Մխիթարյանի թեկնածությունն է առաջարկել նախագահին՝ դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համարԲաքվում պահվող հայ գերիների խnշտшնգnւմները շարունակական բնույթ են կրում. Սիրանուշ ՍահակյանԹուրքիայում ջրհեղեղների հետևանքով կան զոհեր և անհետ կորածներԱզատան գյուղում բնակարանի գողությունը բացահայտվել է. եղել են 4 հոգով, որոնցից մեկը՝ համագյուղացի (տեսանյութ)«Բա եթե եղբայրական են հարաբերությունները, ինչո՞ւ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում». Էդուարդ ՇարմազանովԱյրող ցավեր ունեմ, անտանելի է, չեմ դիմանում․ Շաքիում վիրավորված կնոջ վիճակը շարունակում է ծանր մնալԾանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու Մ-23 ԵԱ. Հայաստանն այսօր ունի երեք ներկայացուցիչՆերխnւժե՞լ է լինում... մnլnրվել է, գնացել, հաց է կերել, պառկել, քնել. Ալեն Սիմոնյանը шդրբեջանgի զինվորի՝ ՀՀ տարածք ներթափացելու մասին
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը
Իշխան Սաղաթելյանը ԵԽ պատգամավորին ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը COP-17-ը հնարավորություն է, որ հասնենք որոշումների, որոնք կփոխեն իրավիճակը. Փաշինյան
Իրանը վստահ է, որ Երևանը Թեհրանի անվտանգության դեմ ուղղված որևէ քայլ չի ձեռնարկի. Աբբաս Արաղչի
«Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մերժեց Արմեն Աշոտյանի անազատության դեմ մեր հատուկ վերանայման բողոքը». Ռուբեն ՄելիքյանՄեր հաջողությունները հեղափոխական նշանակություն չունեն դեռևս. Փաշինյան
Մամուլ

Հենց միայն մահարձաններ ու տապանաքարեր են ավելացրել մեր երկրում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Երևանի ավագանու անդամներից մեկն օրերս սոցցանցում գրել էր, որ Մարտի 1-ի զոհերի հուշարձանը, որի համար քաղաքապետարանի բյուջեից 2 միլիոն դրամ էր հատկացվել, գրեթե պատրաստ է: Նման գրառման թափանցիկ ակնարկը թերևս այն է, որ վաղը՝ այսինքն՝ 2023թ. մարտի 1-ին տեղի կունենա 2008-ի մարտի 1-ին հրահրված զանգվածային անկարգությունների ընթացքում զոհված 10 հայրենակիցների հիշատակը հավերժացնող հուշարձանի բացումը: Կամ՝ գոնե այդպես ենթադրվում է: Միանգամայն օրինաչափ է, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանության օրոք, նմանապես՝ փաշինյանական քաղաքային իշխանության նախաձեռնությամբ նման հուշարձան է պատվիրվել և տեղակայվելու:

Վերջին հաշվով, «Մարտի 1-ը» Նիկոլ Փաշինյանի և նրա քպական զինակիցների մեծամասնության, այսպես ասենք, գործունեության գաղափարաքաղաքական հենքն է: Ոչ միակը, բայց հիմնականներից մեկը: «Մարտի 1-ի» թեմայի վրա ինչպես Նիկոլ Փաշինյանը, այնպես էլ՝ նրա հոգեհայրերի ու կուսակիցների զգալի մասը տարիներ շարունակ «քաղաքականություն են արել», որոշակի դիվիդենտներ են շահել: Այնպես որ, էլ ո՞ւմ իշխանության շրջանում պիտի նման հուշարձան պատվիրվեր, եթե ոչ՝ Նիկոլ Փաշինյանի: Ի վերջո, Մարտի 1-ի 10 զոհերի արյունը առաջին հերթին հենց Նիկոլ Փաշինյանի խղճին է, եթե նա, առհասարակ, խիղճ ունի: Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը առկա գործիչների շարքում այն քչերից է, որ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտվել է ազատազրկման՝ 2008 թ. մարտի 1-ի իր հանրահայտ հրահրիչ գործունեության ու կոչերի համար: Հիշո՞ւմ եք, որ իր սուր, նյարդային ձայնով բղավում էր, թե հոգին փառավորվում է...

Բղավեց, բղավեց՝ բազմությանն ուղղորդելով ոստիկանական ուժերի վրա, իսկ հետո ճարպկորեն «թռավ» դեպքի վայրից՝ միայն որոշ ժամանակ անց՝ համարյա 1 տարի հետո հանձնվելով իրավապահ մարմիններին: Դատվեց, հանգիստ ընդունեց համաներման ենթարկվելու իշխանական առաջարկը (դա ինքնաբերաբար նշանակում է՝ խոստովանել մեղքը), հետո հայտնվեց ազատության մեջ, մնացածն էլ՝ գիտեք: Իսկ երբ Նիկոլ Փաշինյանն իշխանության հասավ, ապա առաջին քայլերից մեկը «Մարտի 1-ի» համար նախկինում հնչեցրած մեղադրանքների ռեալիզացիան էր: Սակայն իր բացարձակ ենթակայության տակ դրված իրավապահ ու քննչական, դատական մարմինների բոլոր ռեսուրսները գործածելով էլ չկարողացավ հիմնավորել կամ ապացուցել իր իսկ հնչեցրած մեղադրանքները 2008 թվականի իշխանության (իշխանությունների) հասցեին:

Դատարանում այդ մեղադրանքներն ուղղակի փլուզվեցին ու, մեծ հաշվով, սնանկ դուրս եկան: Հարկավ, զոհերի հիշատակը պետք է հարգել՝ չմոռանալով նաև, որ զոհվել են ոչ միայն սովորական քաղաքացիներ (8 հոգի), այլ նաև ոստիկանության Ներքին զորքերի սպա և շարքային զինծառայող: Ու հուշարձան էլ կարելի է դնել՝ որպես ակնառու հիշեցում, թե ինչպիսի ծանր ու դաժան հետևանքներ են լինում քաղաքական ծայրահեղականության, հրահրիչ և անպատասխանատու կոչերի, քաղաքական արկածախնդրության հետևանքով: Ընկալման հարց է: Հասկանալի է, որ արկածախնդրության ու անպատասխանատվության մասին ասվածն առաջին հերթին վերաբերում է հենց Նիկոլ Փաշինյանին:

Մյուս կողմից՝ եթե 2008-ին պետության ղեկավարությունը, որ առանց այդ էլ ուշացումով արձագանքեց խմորվող հետընտրական խժդժություններին, չդիմեր կոշտ քայլերի, ապա այն, ինչ տեղի ունեցավ 2018-ին հաջորդած այս համատարած աղետի, կործանման ու մահվան տարիներին՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության շրջանում, կարող էր կատարվել ավելի վաղ, ասենք՝ 2008, 2009 կամ 2010 թվականներին: Գուցե մի փոքր այլ կերպ, քան հիմա է, բայց կկատարվեր: Ի վերջո, դա՛ էր չբարձրաձայնվող նպատակներից մեկը: Այնպես որ, ներկայիս բզկտված Հայաստանը, թշնամական հոշոտման տակ դրված Արցախից մնացած բեկորները, եռապատիկ ընդարձակված «Եռաբլուրը», հազարավոր որդեկորույս ծնողների անամոք վիշտը, պետականության կորստի շոշափելի սպառնալիքը, ահա այդ ամենի՝ ընթացիկ մղձավանջի ամբողջությունը «Մարտի 1-ի» ամենաիսկական հուշարձան է, դեռ մի բան էլ՝ ավելին:

«Մարտի 1-ի» հուշարձան է պատվիրել գործող իշխանությունը: Այն իշխանությունը, որը մինչև օրս էլ պաշտոնապես չի հրապարակել 2020 թվականի 44-օրյա պատերազմում զոհված մեր զինվորների անուններն ու զոհվածների իրական թիվը, անհետ կորածների իրական թիվն ու նրանց անունները: Թեպետ այս ի՞նչ ենք ասում: Չէ՞ որ ոչ այլ ոք, այլ հենց անձամբ Նիկոլ Փաշինյանն էր, որ պատերազմի զոհերին «պլ յուս-մինուս 50»ով էր հաշվում: Ո՞վ, եթե ոչ Նիկոլ Փաշինյանն է, որ հայտարարեց, թե «ամեն դեպքում նույն արդյունքն էր լինելու, բայց առանց զոհերի»: Ասում է ու գնում իր համար կարկանդակ կամ «քյալլա» ուտելու (օրինակ): Հանգիստ քնում-ելնում է, ելույթներ է ունենում: Հետո՞ ինչ, որ ի՛ր իշխանավարման ժամանակ, ի՛ր կառավարության ու իրեն ենթակա կառույցների թափթփվածության հետևանքով 15 երիտասարդ զինվոր ողջ-ողջ այրվում են կացարանի անվան տակ հարմարեցված ինչ-որ անհասկանալի շինության մեջ:

Թե բա՝ «մարտի 1-ի» հուշարձան... Բա «Սուրմալու»-ի փլատակների տակ զոհված մարդկանց հուշարձա՞նն ով է պատվիրելու: Իսկ «պինցետով, տնական արաղով» համաճարակի դեմ պայքարող Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը չի՞ պատվիրելու հազարավոր մահացածների հիշատակը և իրենց իշխանության «փառահեղ» աշխատանքը հավերժացնող հուշարձան: Իսկ անցյալ տարվա սեպտեմբերին զոհված հարյուրավոր զինվորների հուշարձա՞նը... Չնայած, իրենց իշխանության օրոք զոհվածների, սպանվածների, մահացածների մասին հիշողությունը Փաշինյանն ու նրա քպականները դրել են միտումնավոր մոռացության երևակայական պարկերի մեջ ու նետել իրենց հոգու «պադվալները», ինչպես պատերազմում զոհվածների մարմինների մնացորդներն էին նետել մարզային հիվանդանոցներից մեկի խոնավ նկուղն ու մի բան էլ անամոթաբար հայտարարում էին, թե դա անատոմիկի սառնարան է կամ նման մի բան:

Անցած չորս տարում հենց միայն մահարձաններ ու տապանաքարեր են ավելացրել մեր երկրում: Այսպես շարունակվելու դեպքում ամեն քայլափոխին հուշարձան պիտի դնենք: Իսկ Նիկոլ Փաշինյանի՝ աղետաբեր ու մահաբեր իշխանության կռարձանը որտե՞ղ է լինելու, ո՞վ է պատվիրելու, ո՞ւմ:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում