Պապիկյանն այցելել է Պեկինի Ազգային պաշտպանական համալսարան․ ձեռք են բերվել պայմանավորվածություններ (տեսանյութ)Այսօր՝ մինչև ժամը 17:00-ը, հոսանքազրկված կլինեն մի շարք հասցեներ
Ձերբակալվել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Հենրիկ Աբրահամյանը
Գործի է անցել Զարեհ Սարգսյանը. «Կազմակերպեք մտնեմ Նիկոլի մոտ, ես գիտեմ ինչ կասեմ». «Իրավունք» Իշխանությունները ամեն գնով փորձելու են Գևորգ Փարսյանից խլել «Կապանատան բանալին». «Հրապարակ»Ռուսական բանակը հրթիռային հարվածներ է հասցրել ՕդեսայինՈվ է ստում․ Ավինյանը, թե՞ Փաշինյանը. «Իրավունք»Պատգամավորից՝ ՍԴ դատավոր․ ինչպես է փոխվել Վլադիմիր Վարդանյանի ունեցվածքը․ «Ժողովուրդ»ՔՊ–ում Պապոյանից ու Թորոսյանից պարզաբանում են պահանջելու. «Հրապարակ»«Որ խելքներդ չի հասնում, ծպտուն մի հանեք. մի՛ խոսացեք՝ դժվար ա՞». Փաշինյանն օդերով է հանել նորելուկներին. «Իրավունք»ՔՊ-ում քննարկվում է Ավետ Կոնջոյանին և Հայկ Սարգսյանին կուսակցությունից հեռացնելու հարցը․ «Ժողովուրդ» Ռազմաբազան ՝ պահեստ. «Հրապարակ»Ո՞վ է հայկին «դուխաթափ» արել. «Իրավունք»Մանվել Փարամազյանը Առուշ Առուշանյանի հետքերով է գնում. «Հրապարակ»Գրատախտակի գնացած պատգամավորը այլ կուսակցությունից է ՔՊ գնացել․ «Ժողովուրդ»Թուրքական բանակի հրամանատարներ ու զինվորներ են տեղափոխվել Ադրբեջան՝ համատեղ զորավարժության համարԷդուարդ Թոփչյանը և կինը` իրավապահների ուշադրության կենտրոնում. «Հրապարակ»Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ԳերմանիաԹրամփ․ Իրանի հետ պատերազմում սկսվել է բեկումնային փուլԳերմանիայի զինված ուժերը կպաշտպանեն Լատվիայի օդային տարածքը Սեյմի ընտրությունների ընթացքումԳագիկ Խաչատրյանին վիրահատած գերմանացի բժիշկը ժամանում է Հայաստան՝ կալանավայրում նրան տեսակցելուՓաշինյանի քաղաքականությունը Արցախի քաղաքական և պետական ժառանգության վերացման գործընթաց է․ ՀակոբյանՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը քննադատել է Բաքվի միջոցառմանը եվրոպացի պաշտոնյաների մասնակցությունըՌԴ ՊՆ․ Չեռնոմորսկի նավահանգստում հարված է հասցվել ռազմական բեռ տեղափոխող նավիՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնԼեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կժամանի ՈւկրաինաՍեպտեմբերի 19-ից Երևանի օդանավակայանի խաչմերուկում երթևեկության փոփոխություն կլինիԿարծիք կա, որ TRIPP-ը նպատակ ունի դուրս մղել Չինաստանին և Ռուսաստանին Հարավային Կովկասից. ՀՀ-ում Իրանի դեսպանԻրանի հետախուզության նախարարությունը խոստացել է գտնել սուննի քարոզչի սպանության մեղավորներինՖրանկֆուրտում մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ պայթյուններ են որոտացելԻսրայելի ընդդիմության առաջնորդը պահանջել է մինչև ընտրությունները կասեցնել 12 նոր դեսպանների նշանակումըԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էՌումինիայի նախագահը վարչապետի պաշտոնում առաջադրել է եվրապատգամավոր Զիգֆրիդ ՄուրեշանինՔննարկվել են պաշտպանության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցեր«Ապրելու երկիր» կուսակցությունը Մարտունի համայնքում ևս կմասնակցի ՏԻՄ ընտրություններինՄիկոյան փողոցում վիճաբանության ժամանակ 59-ամյա տղամարդը գազային ատրճանակ է գործադրել«Պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան, իսկ աղքատության մակարդակը չի նվազել»․ ԴանիելյանԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՓաշինյանը քննարկել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը Ձորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբ Հայաստանի շախմատի հավաքականները հաղթանակով են մեկնարկել օլիմպիադայի երկրորդ փուլը Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունՓաշինյանը ՏԿԵ նախարար Խուդաթյանին Պեկին է գործուղում TRIPP-ի և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» միջև բովանդակային որևէ տարբերություն չկա. թուրքագետ Հայաստանի նախկին արտգործնախարարը նախազգուշացրել է պետականությանը սպառնացող վտանգների մասին Ռուբինյանը դասային աստիճան է շնորհել Փաշինյանը կարևորել է Հայաստանի և Բրազիլի միջև հարաբերությունների զարգացումը Ղազախստանում մեկնարկել է «Ռուբեժ-2026» զորավարժության երկրորդ փուլը. ՀԱՊԿ-ից մանրամասնում են «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները բացահայտել են ներնետման դեպք Դավթաշենի կամրջի տակ կիսաքայքայված դի է հայտնաբերվել
Քաղաքականություն

Լյուքսեմբուրգը տարբերվում է Ադրբեջանի սանձազերծած պատերազմի դեմ հստակ և հասցեական ուղերձներով. Սոնա Ղազարյան

Լյուքսեմբուրգը եղել և մնում է կարևոր գործընկեր Հայաստանի համար: Մենք վճռական ենք մեր եվրոպացի գործընկերների հետ ընդլայնելու և խորացնելու հարաբերությունները թե՛ երկկողմ, թե՛ ԵՄ շրջանակներում: Այս մասին նշել է ՀՀ ԱԺ Հայաստան-Լյուքսեմբուրգ բարեկամական խմբի ղեկավար Սոնա Ղազարյանը փետրվարի 27-ին Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի փոխխոսնակ, պալատի բյուրոյի փոխնախագահ Ջունա Բերնարդի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը:

«Մեր երկիրը կարևորում է Լյուքսեմբուրգի հետ փոխգործակցությունը նաև ժողովրդավարության հաստատման և մարդու իրավունքների պաշտպանության համատեքստում»,-ասել է նա:

Սոնա Ղազարյանի գնահատմամբ Եվրամիությունում Լյուքսեմբուրգը տարբերվում է հստակ և հասցեական ուղերձներով: Դրա վառ վկայությունն են կոշտ գնահատականները 44-օրյա պատերազմի ընթացքում և հետպատերազմյան շրջանում:

«Լյուքսեմբուրգը հասցեական էր Ադրբեջանի սանձազերծած պատերազմի դեմ հայտարարություններում, և այս համատեքստում մենք բարձր ենք գնահատում նրա աջակցությունը»,- ընդգծել է բարեկամական խմբի ղեկավարը:

Նա հավելել է, որ պատերազմից հետո ադրբեջանական զինված ուժերը երեք անգամ խախտել են ՀՀ տարածքային ամբողջականությունը և ապօրինի ներխուժել երկրի ինքնիշխան տարածք: Նման փխրուն անվտանգային միջավայրում Սոնա Ղազարյանը կարեւորել է ՀՀ տարածքում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության իրականացումը:

Բարեկամական խմբի ղեկավարն անդրադարձել է նաև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակմանը և դրա հումանիտար հետևանքներին: Այս առումով նա ընդգծել է Լյուքսեմբուրգի կողմից Ադրբեջանի վրա ճնշումներ գործադրելու կարևորությունը: Պատգամավորը շեշտել է, որ Ադրբեջանը չի կատարում նաև Լաչինի միջանցքի վերաբերյալ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը:

«Մենք շարունակելու ենք աշխատել միջազգային գործընկերների հետ Լաչինի միջանցքի ապաշրջափակման և տարածաշրջանում խաղաղության հաստատման շուրջ»,- ասել է Սոնա Ղազարյանը:

Ջունա Բերնարդն ընդգծել է, որ իրենց խորհրդարանն ուշադրությամբ հետևում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, ադրբեջանական ագրեսիային և Լաչինի միջանցքի փակմանն ու մտահոգված է այս իրավիճակով:

«2020 թվականի ագրեսիայից հետո մենք նույնպես քաջալերում և խրախուսում էինք զինադադարի կնքումը, ինչպես նաև Արցախին քաղաքական կարգավիճակ տալը»,- ասել է հյուրը:

Խորհրդարանի փոխխոսնակը դատապարտել է Հայաստանի դեմ վերջին հարձակումները և ընդգծել, որ իրենք աջակցում են ԵՄ-ի՝ Հայաստան քաղաքացիական դիտորդական առաքելություն ուղարկելու որոշմանը:

«Մենք շարունակելու ենք աջակցել խաղաղության հաստատմանը, որը կերաշխավորի ՀՀ տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև Արցախում բնակվող հայերի իրավունքը»,- փաստել է Ջունա Բերնարդը:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ Հայաստան-Լյուքսեմբուրգ բարեկամական խմբի անդամներ Արման Եղոյանը, Սեյրան Օհանյանը, Հասմիկ Հակոբյանը, Արուսյակ Ջուլհակյանը և Ծովինար Վարդանյանը: Խմբի անդամները ևս անդրադարձել են Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով ստեղծված աղետալի վիճակին, արցախահայության իրավունքների պաշտպանությանը, Ադրբեջանում պատանդառված հայերի շուտափույթ վերադարձին, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին, հայկական օրակարգի շուրջ իշխանության և ընդդիմության համատեղ աշխատանքին, ինչպես նաև աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային անվտանգային մի շարք խնդիրների: