Իրանի հետ հակամարտության ընթացքում զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 19-իԵրկու պետական գերատեսչություն դրսևորում է անգործություն և արհամարհում են Փաշինյանի հրահանգները. «Ժողովուրդ»Դիլիջանում թեժ ընտրապայքար կլինի, Իջեւանում՝ ոչ. «Հրապարակ»
Աղջկաս մի կողմից հայտնել են, որ ունի վկայի կարգավիճակ, իսկ մյուս կողմից սպառնացել են ձերբակալությամբ և ձեռնաշղթաների կիրառմամբ. Զարուհի Փոստանջյան
Ավետ Կոնջորյանի շուրջ պատմությունը ՔՊ-ում նոր փուլ է մտնում. «Ժողովուրդ»Այսօր՝ մինչև ժամը 17:00-ը, լույս չի լինիԻրանի հարավում պայթյուն է որոտացելԱպարանում կգործարկե՞ն Գորիսի մոդելը. «Հրապարակ»Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը կասեցվել է․ «Ժողովուրդ»Ով է Կապանում Իրանի նոր գլխավոր հյուպատոսը. «Հրապարակ»Ռուսաստանը ռմբակոծում է Զապորոժիեն և Խարկովը. կան զոհեր և վիրավորներԱնի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան շնորհելը ԱԳՆ-ում թեժ քննարկման թեմա է դարձել. «Ժողովուրդ»ՔՊ-ն Էդուարդ Բաբայանին չի ուզում առաջադրել. «Հրապարակ»Պենտագոնը 2024 թվականին կտրուկ ավելացրել է Հայաստանի ռազմական ֆինանսավորումըՔրիստիննե Գրիգորյանը Բաքվից վերադարձել է Երևան (տեսանյութ)Ուիթքոֆն ու Քուշները Նյու Յորքում հանդիպել են Իրանի ԱԳ նախարարի հետՄեծ էգոներ հանդերձարանում. հայտնի է, թե ինչ որոշում է կայացրել Ռեալը Մոուրինյուի ապագայի հարցումՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակը«Ամեն ինչ կարող եմ կորցնել, բայց Քեզ, Տե’ր, ո՛չ»․ Անանիա ՍրբազանԱլիևի նկարած քարտեզը․ Արթուր ԽաչատրյանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԿոտայքի մարզում գողացել են շենքի տանիքի մետաղական հատվածն ու պատուհաններըՓեսան վրաերթի է ենթարկել աներձագին, ապա դիմել փախուստի. վիրավորը մահացել էԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. Armlur․amԱդրբեջանում պահվող հայ գերիները հայտնում են իրենց իրավունքների խախտումների մասին․ Human Rights WatchՄեկ շաբաթ է՝ Պարսեղովի փողոցում խմելու ջրի խողովակը վնասվել, ու ջուրը մի քանի կմ հոսում էԹրամփն ու Զելենսկին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում․ մանրամասներ2020-ի պատերազմից առաջ ադրբեջանական զինուժի կուտակումների մասին իշխանությունները տեղեկացված են եղելԹրամփը կոչ է արել Հռոմի ստատուտի մասնակից երկրներին դուրս գալ Միջազգային քրեական դատարանիցՀՀ-ն ու Իտալիան պայմանավորվել են ռազմական կրթության ոլորտում համագործակցությունը ընդլայնելու շուրջԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱդրբեջանը դադարեցրել է իրանական ավիաընկերությունների օդանավերի թռիչքները ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառովԱվտովթար Շիրակի մարզում․ «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել, կա 4 վիրավորՀայաստանի և Վրաստանի կենտրոնական բանկերը համագործակցության հուշագիր են ստորագրելՄեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհներըՈվքեր են մեկնել Փաշինյանի հետ Նյու ՅորքՀարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորություններ կան. ԿոբախիձեՄենք առաջընթաց ենք գրանցել Հայաստանի հետ հարաբերություններում․ ԷրդողանՍնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերումԱրամ Ա կաթողիկոսն ու Հունաստանի դեսպանը քննարկել են Լիբանանի և տարածաշրջանի իրավիճակըՀայաստան կժամանի Եվրոպական ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղարը«ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովՎրաստանից արտաքսվել է 83 օտարերկրյա քաղաքացիՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույններինԹբիլիսիում ձերբակալել են քրեական շրջանակների հետ կապվող Պեյքրիշվիլի եղբայրներինCOP17-ին ընդառաջ քննարկում է եղել Հայաստան-Մեծ Բրիտանիա համագործակցության խորացման շուրջՀայտնաբերվել է 517 ոչ սթափ վարորդ․ պարեկների՝ անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՎրեժխնդրությունը կանխվել է. «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվելUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից
Հասարակություն

Շուրջ 3 տասնամյակ անց ևս ԼՂ ժողովրդի պայքարի դեմ Ադրբեջանը որդեգրում է նույն գործելաոճը. Իրանում ՀՀ դեսպանություն

1988թ. փետրվարի 27-29-ին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ խաղաղ և օրինական ճանապարհով իրենց իրավունքների համար պայքարին ի պատասխան՝ Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունների հրահրմամբ կազմակերպվեցին հայ բնակչության ջարդեր, բռնի տեղահանումներ, որոնք շարունակվեցին նաև այլ քաղաքներում՝ Կիրովաբադում, Բաքվում։ Ջարդերից հետո Ադրբեջանի երբեմնի հայաշատ քաղաքներն ամբողջությամբ հայաթափվեցին, կես միլիոն հայ դարձավ փախստական՝ զրկվելով իր ունեցվածքից։

Այս ասին ասվում է 1988թ. փետրվարի 27-29-ը Սումգայիթի ջարդերի վերաբերյալ Իրանում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրությունում:

Ըստ խորհրդային մարդահամարների տվյալների՝ մինչ վերոնշյալ ջարդերը Սումգայիթում ապրել է 18 հազար, Բաքվում՝ 250 հազար, Կիրովաբադում՝ 48 հազար հայ։

Ադրբեջանում հայերի դեմ իրականացված ջարդերը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ հանուն իր պատմական հայրենիքում ազատ և անվտանգ ապրելու խաղաղ և ժողովրդավարական պայքարը բռնի ուժով ճնշելու նպատակ էին հետապնդում։ Այդ պայքարի մեկնարկն ազդարարեց 1988թ․ փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ժողովրդական պատգամավորների խորհրդի կայացրած պատմական որոշումը՝ խնդրանքով դիմել Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության և Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Գերագույն խորհուրդներին՝ «խորապես ըմբռնել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ձգտումները և լուծել ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու հարցը»։ Այդ որոշումը պարտադրված էր տասնամյակներ շարունակ արցախահայության դեմ Ադրբեջանի ԽՍՀ իշխանությունների կողմից իրականացված խտրականության և բռնաճնշումների քաղաքականությամբ։

Հարկ է նշել, որ

Սումգայիթում, Կիրովաբադում, Բաքվում և այլ քաղաքներում իրականացված հայերի ջարդերը պետական մակարդակում նախապես պլանավորված բնույթ ունեին։
Սումգայիթի ջարդերը կազմակերպված են եղել, հրահրվել են տեղական իշխանությունների կողմից, ոստիկանությունը կամ օժանդակել է, կամ հանցավոր անգործություն ցուցաբերել։

Ոճրագործություններ իրականացնողների անպատժելիությունն ու հերոսացումը խրախուսել են նոր վայրագությունների իրականացմանը:

1988 թ. նոյեմբերին Ադրբեջանում սկսվեց հայկական ջարդերի երկրորդ ալիքը. դրանցից ամենախոշորները տեղի ունեցան Կիրովաբադում, Շամախիում, Շամխորում, Մինգեչաուրում: 1988-1990 թթ. Ադրբեջանում հայ ազգաբնակչության նկատմամբ հալածանքների, բռնությունների, ջարդերի և սպանությունների գագաթնակետը դարձան 1990 թ. հունվարին Բաքվի 250000 հայերի զանգվածային սպանություններն ու վերջնական տեղահանումը:

Սումգայիթի և Ադրբեջանի այլ հայաշատ քաղաքներում հայերի ջարդերի կազմակերպիչների և ոճրագործություններն իրականացնողների անպատժելիությունն ու հերոսացումը հետագայում հող են նախապատրաստում Ադրբեջանի իշխանությունների կողմից բարձրագույն մակարդակով տարվող հայատյացության պետական քաղաքականության համար։

Ադրբեջանական կողմի՝ հայերի դեմ վայրագություններն ու զանգվածային ոճրագործությունները կրկնվում են նաև 2020թ․ սեպտեմբերի 27-ին Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում, ինչպես նաև դրան հաջորդող շրջանում։

Շուրջ երեք տասնամյակ անց ևս Լեռնային Ղարաբաղի ժողովրդի արդար պայքարի դեմ Ադրբեջանը որդեգրում է նույն գործելաոճը՝ փորձելով ուժի կիրառմամբ լուծել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրն այն տարբերությամբ, որ խաղաղ բնակչության սպանություններն իրականացվում էին ոչ թե վերահսկվող ամբոխի, այլ ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից և ի ցույց էին դրվում համացանցում:

Այսօր, արդեն երկուսուկես ամսից ավել Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ գտնվող, հումանիտար ճգնաժամին առերեսվող և էթնիկ զտման փորձության առջև կանգնած Լեռնային Ղարաբաղում հրամայական է արցախահայության անվտանգության և իրավունքների երաշխավորումը: Վերոհիշյալ խնդիրների հասցեագրումը տարածաշրջանում երկարատև կայունության և խաղաղության գրավականներից է:

Այսպիսով, 2020թ․ Արցախի դեմ սանձազերծված լայնածավալ պատերազմն ու դրա հումանիտար հետևանքները ևս մեկ անգամ ապացուցում են, որ 1988թ․ փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ժողովրդական պատգամավորների խորհրդի կայացրած որոշման հիմքում ընկած պատճառները և վտանգները շարունակում են արդիական լինել։