ՀՅԴ երիտասարդներն ԱՄՆ-ում փակել են Ադրբեջանի դեսպանատան փողոցը
ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարեկլ և կից տեղեկացրել, որ ՀՅԴ երիտասարդներն ԱՄՆ-ում փակել են Ադրբեջանի դեսպանատան փողոցը:
Նա մասնավորապես գրել է. «ԱՄՆ-ում ՀՅԴ երիտասարդները փակել են Ադրբեջանի դեսպանատան փողոցը և կանգնեցրել այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» մասին իրազեկման ակցիա իրականացնող գովազդային վահանակներով փողոցներում շրջող մեքենան»: