ՍԴ դատավորի հետ կապված նոր բացահայտում է տեղի ունենում. նա հանդիսանում է քաղաքական միավորի, այն է՝ կուսակցության համախոհ. Արսեն Բաբայան
Իրավապաշտպան, «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Արման Բաբաջանյանի, Սեդա Սաֆարյանի և քաղաքագետ Լևոն Շիրինյանի մասնակցությամբ մետրոյում արված մի լուսանկար և կից գրել. ««...մի փոքրիկ խմբակ ուղղորդված արշավ է սկսել փաստաբան, իրավապաշտպան, մեր գաղափարակից ընկեր և համախոհ, իսկ ներկայում Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի դեմ»:
Այս հրապարակային տողերի հեղինակը կուսակցության ղեկավար է։ Նա այս հայտարարության տակ ստորագրել է որպես կուսակցության ղեկավար։
ՍԴ դատավոր տիկին Սեդա Սաֆարյանին ավելի մեծ վատություն երևի հնարավոր չէր անել։
Հասկանո՞ւմ եք, փաստորեն ՍԴ դատավորի հետ կապված նոր բացահայտում է տեղի ունենում։ Նա հանդիսանում է քաղաքական միավորի, այն է՝ կուսակցության համախոհ։ Մինչդեռ ՍԴ դատավորը պարզապես պարտավոր է պահպանել քաղաքական չեզոքություն»