«Չոռ ու ցավ ուտեք». Աննա Հակոբյանի հրապարակած լուսանկարների արձագանքն ու նրա գրառման ջնջվող մեկնաբանությունները (լուսանկարներ)
Իրեն վարչապետ հռչակած Փաշինյան Նիկոլն ու նրա տիկին Հակոբյան Աննան նոր լուսանկարներ են հրապարակել:
Այս լուսանկարներով զույգը փորձել է նախ ցույց տալ, թե իբր իրենք ազատ, անկաշկանդ, առանց վախենալու և առանց թիկնապահների համարձակվում են շրջել Հայաստանում, ինչպես նաև դրանով ևս մեկ անգամ փաստել, որ իրենք թքած ունեն նույն այդ Հայաստանի ու այդ երկրի բնակչության վրա:
Աննան իր էջում հրապարակած լուսանկարներին կից նաև գրառում է արել, որում փաստում է վերոշարադրվածը:

Իհարկե, հրապարակելով լուսանկարները, Աննան նպատակ է ունեցել նաև իր ամուսնու հետ դառնալ մարդկանց «բերանի ծամոն», որպեսզի թեման լինի ոչ թե Արցախի շրջափակումը, ոչ թե հանձնվող (կամ գուցե արդեն հանձնված) Արցախը, ոչ թե Հայաստանի հանձնված տարածքները, ոչ թե Հայաստան-Թուրքիա բացվող սահմանն ու դրա հետ կապված ծանր պատճառահետևանքները, այլ իրենք՝ մարդ ու կին...
Սա, ըստ ամենայնի, հենց Աննայի «պայծառ ուղեղի» մտահղացումն է, որը ստացվել է:
Այդուհանդերձ չէինք կարող անտարբեր մնալ այս զույգի՝ լկտիության հասնող պահվածքին։
NEWSPRESS.am-ն առանց մեկնաբանության, ներկայացնում է լուսանկարների տակ տեղ գտած այն մեկնաբանությունները, որոնք դեռ չեն հասցրել ջնջել (մեր ներկայացրած գրառումներից մի մասն արդեն չկա):
Արմինե Մկրտումյան





