Թրամփի վարչակազմը պատերազմի ընթացքում Իրանի հետ գաղտնի քննարկել է Իրանի քաղաքացիների արտաքսումը. Associated PressՇվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքըՌԴ ՀՕՊ ուժերը մեկ օրում խոցել են ուկրաինական 35 անօդաչու թռչող սարքՖիննախը պարզաբանել է առողջության ապահովագրավճարների փոխհատուցման կարգի փոփոխությունըՊաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանին հրավիրել են դատախազությունՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե ապրանքների մուտքը Եվրոպա սահմանափակվիԿիսակառույց շինությունում հայտնաբերել են մեծ քանակի զենք-զինամթերքՍննդամթերքի անվտանգության ոլորտում հայտնաբերված խախտումներն անմիջապես հանրայնացվում են․ ՍԱՏՄԶանգվածային սպանություն Թուրքիայում․ զոհվել է 8 մարդ, ոստիկանությունը փնտրում է կրակողինԵվրոպական խորհրդարանի պատգամավորները Euronews-ի գագաթնաժողովում քննարկել են ԵՄ ընդլայնման հարցըԼիանա Խաչատրյանը դարձել է Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի հաղթողըԱրաղչին և Ֆիդանը քննարկել են ԱՄՆ-ի ու Իրանի միջև հակամարտության կարգավորման հարցըԱրամ Վեհափառը միջեկեղեցական համագործակցության զարգացման հարցեր է քննարկել Վատիկանի ներկայացուցչի հետՌուբինյան․ «Իրական Հայաստանը պետք է դառնա մեր ազգային ներուժի համախմբման կենտրոնը»Մարկո Ռուբիոն կարող է հրաժարական տալ՝ 2028 թ.-ի ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու համարԱնկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չենԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըՎիզաների ազատականացումը համալիր գործընթաց է, որը պահանջում է համակարգված մոտեցում․ նիստ է եղելԳագիկ Բեգլարյանի կալանքը 2 ամսով երկարացվել էՌԴ ԱԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ է տալիս զերծ մնալ Իրան մեկնելուց՝ մինչև իրավիճակի կարգավորումը«Հյուսիսային հոսքերի» պայթեցումը. Գերմանիայում հայտնել են, թե որքանով է տուժել գազամատակարարումըԱկադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումըԻրանը TRIPP նախագիծը շարունակում է համարել իր «կարմիր գիծը»Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետԳուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանովՌուսաստանն ու Ուկրաինան համագործակցել են մարդասիրական օգնության մատակարարման հարցում․ Մելանյա ԹրամփՓաշինյանը ընտրել է Հայաստանի ոչնչացման ծրագրում Ալիևի ամենաարդյունավետ օգնականը դառնալու ուղին«Միասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին»․ ԱշոտյանՊուտինը կառավարության նիստում քննարկել է կրթության, տնտեսության և առողջապահության ոլորտների հարցերՌԴ ԱԳՆ․ Հայաստանը կարող է վերադառնալ ՀԱՊԿ-ին լիարժեք մասնակցությանըԶախարովան Փաշինյանին մեղադրել է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում «բառային աճպարարության» մեջԱնչափահաս երեխան ալկոհոլ էր օգտագործել. թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվելՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներԵՏՀ-ն առաջարկում է անցկացնել «ԵԱՏՄ օրեր»Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազՀութիները Սաուդյան Արաբիայից պահանջել են 51 միլիարդ դոլար՝ ռազմական գործողությունները դադարեցնելու դիմացՀայաստանի հավաքականը ծանր կորուստ ունի Ազգերի լիգայի վճռորոշ խաղերից առաջԿառավարության դիմաց բնապահպանները պահանջում են դադարեցնել Ամուլսարի շահագործումը (տեսանյութ)Արցախի Հանրապետության Հանրային խորհուրդը կազմակերպում է այցելություն Եռաբլուր զինվորական պանթեոնԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաՀովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան է բացահայտվել․ կան ձերբակալվածներ (տեսանյութ)Կասեցվել է Քաջազնունի փողոցի «Նոր Զովք»-ի հացաբուլկեղենի արտադրական գործունեությունըՎանաձորի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքըՊեսկովը նշել է Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման պայմանըՎաղը հոսանքազրկումներ կլինենԿառավարությունը հաստատել է Ֆիզիկական արհեստական բանականության 7-ամյա ծրագիրըՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էՊարսից ծոցում պայթեցվել է հերթական խոշոր լցանավը
Ուզում են գլխատել խմբակցություններն ու անցկացնել սահմանադրական բարեփոխումները. Սերժ Սարգսյան (տեսանյութ)
Կառավարությունը հաստատեց 6 և ավել անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը
Տեսանյութ

Արցախի պաշարումն Ադրբեջանի հիբրիդային պատերազմի մի մասն է, որը մտադիր է ահաբեկել հայերին Արցախում․ Արտակ Բեգլարյան (տեսանյութ)

Հունական Militaire հեռուստաալիքը կապ է հաստատել Արցախի Հանրապետության պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանի հետ։ Նա նկարագրում է այն ողբերգական իրավիճակը, որում ապրում է 120 000 մարդ, ովքեր չունեն «քաղաքակիրթ» Արևմուտքի ոչ աջակցությունը, ոչ էլ նույնիսկ բավարար ուշադրությունը:

«2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը ամբողջովին արգելափակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ Այս պաշարման հետևանքը տարածաշրջանում 120 000 բնիկ հայերի լիակատար մեկուսացումն է, ինչը հումանիտար սարսափելի ճգնաժամի պատճառ է դառնում. սննդամթերքը, դեղորայքը և այլ կենսական ապրանքների պաշարները շուտով սպառվում են: 

Միաժամանակ Ադրբեջանը պարբերաբար արգելափակում և սաբոտաժ է անում Հայաստանից Արցախ բնական գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումը։ Առանց ջեռուցման հուսալի միջոցների՝ ձմեռային խստաշունչ պայմաններում Արցախում արդեն դադարել են գործել ուսումնական հաստատությունները, Լաչինի միջանցքի շրջափակումն իրականում ամբողջ Լեռնային Ղարաբաղի 120 000 բնակչությամբ պաշարումն է։

Անգամ Հայաստանի և Արցախի միջև օդային միջանցքը փակ է, քանի որ Ադրբեջանը սպառնացել է խոցել Արցախում վայրէջք կատարող ցանկացած ինքնաթիռ։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն միակ մարդասիրական կազմակերպությունն է, որին թույլ է տրվել որոշ ծանր հիվանդ անձանց տեղափոխել Լաչինի միջանցքով՝ Հայաստանում բուժման նպատակով:

Ճանապարհը արգելափակել են մի խումբ անձինք, որոնք ներկայանում են որպես «բնապահպանական ակտիվիստներ», այնինչ իրականում փաստերն ապացուցում են, որ դա կազմակերպված է ադրբեջանական կառավարության կողմից և այնտեղ շարունակաբար կանգնած են զինծառայողներ:

Արցախի պաշարումը Ադրբեջանի հիբրիդային պատերազմի մի մասն է, որը մտադիր է մեկուսացնել և ահաբեկել, ճնշել հայերին Արցախում և ի վերջո ստիպել նրանց հեռանալ, որը էթնիկ զտման դասական օրինակ է: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաճախ է հրապարակայնորեն արտահայտում Արցախը բնիկ հայերից մաքրելու իր մտադրությունները։

Եվրախորհրդարանն իր բանաձևում նշել է, որ Արցախի ժողովրդի անվտանգությունը առաջնային նշանակություն ունի և հնարավոր է միայն Լաչինի միջանցքով մարդկանց և ապրանքների ազատ տեղաշարժի և երաշխավորված խաղաղապահ առաքելության առկայության դեպքում։ Ֆրանսիան, ԱՄՆ-ը, Շվեդիան, Հունաստանը, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը և շատ ուրիշներ կոչ են արել Ադրբեջանին դադարեցնել Արցախի պաշարումը»,-ասել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում: