Պարեկները 32-ամյա երիտասարդի մոտ լիցքավորված ատրճանակ, թմրամիջոց և դանակներ են հայտնաբերել
ՆԳՆ ոստիկանության ՊԾ Լոռու գումարտակի 1-ին վաշտի 5-րդ դասակի պարեկները Վանաձոր քաղաքի Անտոն Քոչինյանի հրապարակի մոտակայքում ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ-211440» մակնիշի մի մեքենա: Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանությոինից, պարեկները վարորդին առաջարկել են բացել պարանոցին գցած պայուսակը, սակայն նա դիմել է փախուստի:
Պարեկները հետապնդել, ձերբակալել և, «ՎԱԶ-211440»-ով հանդերձ, ոստիկանության Բազումի բաժին են տեղափոխել նրան: Խուզարկությամբ վանաձորցի 32-ամյա երիտասարդի պայուսակում հայտնաբերվել է գաղտնի փականով դանակ, «Մակարով» տիպի ատրճանակ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի 8 փամփուշտով, ծխախոտի տուփ, որի մեջ եղել է կաթուցիչ՝ 4.45 գրամ դեղնականաչավուն զանգվածով, 2.78 գրամ դեղնականաչավուն զանգվածով փաթեթ, իսկ գոտկատեղից հայտնաբերվել է դանակ:
«ՎԱԶ-211440»-ը տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Լոռու մարզի քննչական վարչություն: