Պուտինը հայտնել է Թուրքիայի դեմ լրացուցիչ պատժամիջոցների մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Թուրքիայի դեմ պատժամիջոցների ավելացման մասին: Այս մասին տեղեկացնում է gazeta.ru-ն:
«Մենք ընդլայնելու ենք Թուրքիայի դեմ սահմանափակումները շինարարության ոլորտում, որտեղ ավելի քան 50 մլրդ դոլար կապիտալով այժմ աշխատում է 300 թուրքական ընկերություն»,- ասել է նախագահը:
Վլադիմիր Պուտինի խոսքով` Թուրքիայի դեմ պատժամիջոցների ավելացման շնորհիվ Ռուսաստանում կարող է հայտնվել ավելի քան 87 հազար աշխատատեղ: