Լյուդմիլա Պուտինան ամուսնացել է
«Собеседник» ամսագրի աշխատակիցներին մեծ անակնկալ էր սպասվում, երբ նրանք փորձել են պարզել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախկին կնոջ, նախկին առաջին տիկին` Լյուդմիլա Պուտինայի ճակատագիրը: Պարզվում է, որ Ռուսաստանի նախկին առաջին տիկինը արդեն մեկ տարի է, ինչ այլ ազգանուն է կրում: Հիմա նա կրում է Օչերետնայա ազգանունը: Ընդ որում նոր ազգանվամբ անձնագիրը Լյուդմիլան ստացել է 2015թ-ի փետրվարի 2-ին:
Ինչպես հայտնի է դարձել լրագրողներին` նախկին առաջին տիկնոջ ամուսինը 37-ամյա Արթուր Օչերետնին է, ով գլխավորում է նախագահի նախկին տիկնոջ հիմնադրած Միջանձնային հարաբերությունների զարգացման կենտրոնը: