Գները շատ թանկ են. Արցախի խանութներում միրգ ու բանջարեղեն է վաճառվում (տեսանյութ)
Մի քանի օր է՝ Արցախի խանութներում միրգ ու բանջարեղեն է վաճառվում։ Փետրվարի 21–ից, միրգը, բանջարեղենը, ձուն, լվացքի փոշին կտրոններով են վաճառվում, իսկ մինչ այդ՝ կտրոններով էր վաճառվում 5 ապրանքատեսակ՝ ձեթը, մակարոնը, շաքարավազը, հնդկաձավարն ու բրինձը:
Արցախի Հանրային հեռուստաընկերության հետ զրույցում քաղաքացիները պատմել են, որ միրգ ու բանջարեղենը թանկ է։ Օրինակ՝ կարտոֆիլի մեկ կիլոգրամն արժե 400–ից 450 դրամ, գազարը 450 դրամ է, բազուկը՝ 320 դրամ։
«Գները շատ թանկ են, հույս ունենք, որ ապաշրջափակումից հետո կվերականգնվեն նախկին գները»,– ասել է քաղաքացիներից մեկը։
Հանրային ծառայություններն ու տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովից հրաժարվել են մեկնաբանել, թե ինչու է թանկ վաճառվում միրգն ու բանջարեղենը։
«Խախտման արձանագրության դեպքում վարչական վարույթ պետք է իրականացվի՝ համապատասխան տույժ–տուգանք նշանակելու համար»,– ասել է պետական տեսչությունների կառավարման կոմիտեի նախագահ Լեւոն Սարգսյանը։