Մղարթը կին գյուղապետ ունի
Երեկ՝ հունվարի 24-ին, Լոռու մարզի Մղարթ գյուղում տեղի են ունեցել համայնքի ղեկավարի ընտրություններ: Քվեարկության արդյունքում, մրցակցի նկատմամբ ջախջախիչ առավելություն ստանալով, Մղարթի գյուղապետ է ընտրվել ուսուցչուհի, հանրապետական Արմինե Մամաջանյանը: Մյուս թեկնածուն՝ Մղարթի գյուղապետարանի քարտուղար, հանրապետական Հրաչյա Սուքիասյանը, ստացել է ընդամենը 8 քվե, այն ինչ Մամաջանյանի օգտին է քվեարկել 174 ընտրող:
358 ընտրող ունեցող Մղարթում քվեարկությանը մասնակցել է 217 ընտրող: Այսինքն, գրանցվել է 60 տոկոս մասնակցություն: