Էջմիածնի քաղաքապետը և Չինաստանի դեսպանն անդրադարձել են կառավարման համակարգերի սկզբունքներին
Էջմիածին համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ֆան Յոնգին: Այդ մասին հայտնում են Էջմիածնի քաղաքապետարանից:
Կողմերը խոսել են բազմադարյա քաղաքակրթության կրող, հարուստ պատմություն և մշակույթ ունեցող երկու երկրների բարեկամության մասին, անդրադարձ կատարել կառավարման համակարգերի սկզբունքներին։
Համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը, խոսելով քաղաքի բնորոշիչ կողմների մասին, շեշտեց, որ Էջմիածինը հրաշալի վայր է ներդրումային ծրագրերի իրականացման համար, քանի որ Հայաստանի հոգեւոր կենտրոնը լինելուց բացի, ունի տուրիստական մեծ ներուժ և աշխարհագրական բարենպաստ դիրք:
Դեսպան Ֆան Յոնգը նշել է, որ երկու երկրները, ունենալով յուրատահուկ և այցեքարտ հանդիսացող մշակույթ, միմյանց հետ մշտապես կարող են կիսվել կուտակած փորձառությամբ եւ առանձնահատկություններով, իսկ վիզաների մասնակի ազատականացված ռեժիմը կարող է նպաստել հնարավոր համագործակցությունների շրջանակի լայնացմանը:
Կողմերը խոսեցին նաև կրթության դերի կարևորության, Հայաստանում գործող Հայ-չինական բարեկամության դպրոցի, Կոնֆուցիոսի ինստիտուտի գործունեության մասին, քննարկեցի նոր հնարավություներ, որոնք կարելի է իրագործել արդեն մեր համայնքում: