Արցախում տնտեսությունը շուրջ 30 տոկոսով անկում է գրանցել (տեսանյութ)
Արցախի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով հունվարին տնտեսության մեջ կա շուրջ 30 տոկոսի անկում:
«Տնտեսական ակտիվության ցուցնաիշը հունվարին նախորդ ամսվա համեմատ կազմել է 48.6 տոկոս, իսկ 2022-ի հունվարի համեմատ՝ 70.6 տոկոս»,-նշել է Արցախի ԱՎԾ ղեկավար Մանուշ Մանասյանը:
Հանքագործության լորտում թողարկում գրեթե չի եղել, մշակող արդյունաբերության ոլորտում նախորդ տարվա համեմատ ցուցանիշը կազմել է մոտ 65 տոկոս:
«Գյուղատնտեսության ոլորտում այս շրջանում սովորաբար մեկ ենթաճյուղ է գործում՝ անասնաբուծությունը: Այստեղ ևս նվազման միտումներ կան: Գյուղատնտեսության համախառն թողարկումը նախորդ տավա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 21 տոկոսով, այդ թվում մսի արտադրության ծավալները նվազել են 21.4 տոկոսով, կաթի արտադրության ծավալները՝ շուրջ 30 տոկոսով»,-նշել է Մանասյանը:
Պատկերը առավել մռայլ է շինարարության ոլորտում. հունվարին իրականացված շինարարության ծավալը 2022-ի հունվարի համեմատ մոտ 4 տոկոս է կազմել:
Առավել մանրամասն տեսանյութում: