Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը
«Դատարանը մերժել է Ադրբեջանի կողմից ներկայացված ժամանակավոր միջոցների կիրառման 3 դիմումից 2-ը։
Դատարանը վերահաստատել է Հայաստանին ուղղված իր կոչը՝ զերծ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է սրել կամ երկարացնել երկու պետությունների միջև վեճը։ 2021 թվականի հրամանագրի համաձայն՝ Հայաստանը պարտավոր է հրատապ միջոցներ ձեռնարկել ադրբեջանցիների դեմ ռասայական ատելության հրահրումն ու խրախուսումը կանխելու համար։
Ադրբեջանը կշարունակի պատասխանատվություն պահանջել Հայաստանից ադրբեջանցիների իրավունքների խախտման համար»,- ասել է Այխան Հաջիզադեն։