ՄԱԿ-ը հայտնում է՝ աշխարհում սովի մակարդակը նվազել է, սակայն վտանգները պահպանվում ենՍպիտակ տունը դժգոհ է Էդվարդ Միլիբենդին Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար նշանակելու կապակցությամբԱվտովթար Լոռու մարզում․ 3 վիրավորներից մեկը ռեանիմոբլիով տեղափոխվել է Երևանի ԲԿՉեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Արարատ-Արմենիան» հաղթեց «Շեմրոկ ՌովերսինՎահան Կոստանյանը Կանադայի Սենատում քննարկել է երկկողմ համագործակցության ընդլայնումըՄեծամորում 27-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել էԾառուկյանն ու իրանցին առերեսվեցին, ցուցմունքների մեծ մասը սուտ էր, դա ցույց ենք տվել. պաշտպան (տեսանյութ)Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում․ դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկԼարված մթնոլորտ՝ ՔԿ-ի դիմաց, ոստիկանները չեն կարողանում տեղ ազատել, որ Ծառուկյանին ՔԿ-ից տանեն (տեսանյութ)Հայտնի են Ազգային ժողովում «Հայաստան» դաշինքը ներկայացնող պատգամավորներըՌուբեն Ռուբինյանի կարգադրություններով ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններիցԱղոթում ենք Հայաստանի և Ամենայն հայոց կաթողիկոսի համար․ մետրոպոլիտ ԱնտոնիոսՀԾԿՀ-ում ԵՄ փորձագետների մասնակցությամբ քննարկվում են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումներըԳարիկ Սարգսյանը լքում է Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնը, վերցնում է պատգամավորական մանդատը
Զինծառայող է մահացել. Քննչական կոմիտե
Ժամանակն է հեռանալու. նա կnրծանում է ֆուտբոլը. Տեբասը՝ Ինֆանտինոյի մասին1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայումԹրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելըԿարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմումՉկա որևէ մարդ, որ ցանկանա հաղթանակ չունենալ, պարտված ապրել․ Բագրատ արք. ԳալստանյանԿենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին էՀրաձիգ Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալըԿատարը, Եգիպտոսը, Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին առաջարկել են 10-օրյա հրադադարՎրաստանից արտաքսել են Ադրբեջանի և այլ երկրների քաղաքացիներիՀրդեհ է բռնկվել Լուսակունք բնակավայրում․ հրշեջները կանխել են հրդեհի տարածումըՉինացի զինվորները Հարավչինական ծովում բախվել են ֆիլիպինցի զինվորների հետ. կա վիրավորԸմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք առաջնությանըԲաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է հայ գերիների բողոքների քննությունըԻսրայելը Գազայի հատվածը կիսում է երկու մասիԿողբում 48-ամյա վարորդը «Opel»-ով բախվել է արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ 2 վիրավոր կաՆարեկ Կարապետյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկումը հետաձգվեցՀրաձիգ Հայկ Մինասյանը դարձել է աշխարհի չեմպիոնԿտրուկ վատացել է Անդրանիկ Թևանյանի ինքնազգացողությունըՀաղթանակի ճանապարհը տրվում է տառապանքով․ Բագրատ ՍրբազանՌԴ-ի համար խնդիրը ոչ թե Հայաստան-Ադրբեջան գործընթացն է, այլ այդ գործընթացներից դուրս մնալու վտանգըԱրթուր Օսիպյանը դատական հայց է ներկայացրել Փաշինյանի դեմ. դատարանը վարույթ է ընդունելԻրավական կամայականությունը՝ որպես ինքնադատաստանի ինստիտուցիոնալացման նախադրյալ. ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն«Սա այն դեպքերից է, երբ կալանքը դառնում է ոչ թե դատավարական միջոց, այլ ուղերձ բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն քննադատել իշխանությունն ուզուրպացրածներին». ՀովասափյանԻրանի կողմից Հորդանանում հրթիռային հարվածների հետևանքով զոհվել և վիրավորվել են ամերիկացի զինծառայողներԱնահիտ Մանասյանն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերՈւկրաինայի ԶՈւ-ի hարվածները Wildberries-ի պահեստներին կարող են ռшզմական հանցագործnւթյnւն լինել. ՄԱԿՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում պետբյուջե է վճարել շուրջ 12,6 մլրդ դրամի հարկեր և տուրքեր՝ 62 տոկոսով ավելի 2025-ի 1-ին կիսամյակից. Ռոմանոս ՊետրոսյանԱնկախ աուդիտ՝ «Վեոլիա Ջուր»-ի ջրամատակարարման և սպասարկման որակը գնահատելու համար Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման Արարատ Միրզոյանը շնորհավորել է Էդվարդ Միլիբենդին Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու առթիվՄի քանի օրից կինոն սկսվելու է. Արթուր ԴանիելյանՀայհիդրոմետը զգուշացնում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակի մասինՓրկարարները հայտնաբերել են զբոսաշրջիկին և համապատասխան օգնություն ցույց տվել«Կորպուս Գաստրոբար»-ում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերք, մեկ արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Ովքեր են «Ուժեղ Հայաստան» դաշինքից ինքնաբացարկ հայտնել
Քաղաքականություն

Ռուբեն Վարդանյանը՝ ոսկոր արցախցի պաշտոնյաների կոկորդում․ Դավիթ Բաբայանն ընդունել է Ալիևի «պասը»

Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը որոշել է հետ չմնալ ամեն գնով Ռուբեն Վարդանյանից ազատվել ցանկացողներից։ Վերջինս ոսկոր է դարձել ինչպես Ադրբեջանի և Հայաստանի, այնպես էլ Արցախի ղեկավարության կոկորդում։ 

«Պատրաստ ենք բանակցել հայ համայնքի այն ներկայացուցիչների հետ, որոնք ապրել են, ծնվել ու ողջ կյանքն ապրել են Ղարաբաղում։ Եվ ոչ այն մարդու հետ, որն արտահանվել է Ռուսաստանից՝ Ղարաբաղում ղեկավար պաշտոն զբաղեցնելու համար»,- ասել էր Ալիևը՝ Մյունխենում։ 

Խոսքն, իհարկե, նույն Ռուբեն Վարդանյանի մասին է, որի պաշտոնանկությունը սպասվում է առաջիկա ժամերին։ 

Դավիթ Բաբայանն էլ, Սամվել Բաբայանի պես, հավանաբար, ինքնաառաջադրվում է պետնախարարի պաշտոնում կամ առնվազն շողոքորթում նախագահ Արայիկ Հարությունյանին, որը վաղուց արդեն ոչ թե գործոն, այլ գործիք է փաշինյանա-ալիևյան տանդեմի ձեռքում։  

«Ղարաբաղը ներկայացնելու համար պետք է իմանալ, զգալ, այստեղ ունենալ ընկերներ, արմատներ, գերեզմաններ, թափել եթե ոչ արյուն, ապա քրտինք։ Միաժամանակ պետք է լավ ճանաչել Ադրբեջանը»,- մեկնաբանելով Ալիևին՝ ըստ էության նրան կրկնել է Դավիթ Բաբայանը՝ ևս նկատի ունենալով Ռուբեն Վարդանյանին։ Դեռ մի բան էլ սրտնեղել է, թե Բաքվում ինչո՞ւ են կարծում, որ միայն Ռուբեն Վարդանյանն է, որ չի տեսնում Արցախն Ադրբեջանի կազմում։ 

Լավ է անում Արայիկի խորհրդականը դարձած անձը, երբ ասում է, թե Արցախը պետք է ներկայացնի մեկը, ով այնտեղ ընկերներ ունի, արմատներ, գերեզմաններ ունի, թափել է եթե ոչ արյուն, ապա քրտինք։ 

Բայց 2020 թվականի մայիսի 26-ին, երբ Հայաստանում վարչապետ էր արդեն Արցախի դեմ քանիցս սադրիչ հայտարարություններ արած Նիկոլ Փաշինյանը, դիվանագետ մարդը չէր ընկալել, որ Արցախի հանձնման գործընթաց է սկսում ու համաձայնում էր նշանակվել Արցախի նախագահի արտաքին հարցերով խորհրդական։ 

Երբ Փաշինյան Նիկոլը գնում ու վերելակներում հանդիպում Ալիև Իլհամի հետ ու սկիզբ էր դնում Արցախի հանձնմանը, ինչո՞ւ Բաբայան Դավիթը չէր ասում՝ պարոն Նիկոլ, դու չե՛ս կարող ներկայացնել Արցախը, դու այստեղ ընկերներ չունես, արմատներ չունես, գերեզման չունես, առավել ևս ոչ էլ արյուն-քրտինք ես թափել այստեղ։ Դու այստեղ եկել ես միայն քո որդուն տեսնելու, եկել ես ուղղաթիռով կամ էլ տասնյակ մեքենաներով՝ որպես շրջագայություն, ոչ որպես հայրենիք։ 

Երբ Փաշինյան Նիկոլը ստորագրում էր Արցախի կապիտուլյացիան, ո՞ւր էին Դավիթ Բաբայանն ու մյուսներն առհասարակ։ Ինչպե՞ս եղավ, որ թույլ տվեցին իրենց հայրենիքն աճուրդի հանվի։ Հիմա բոլոր բլբուլ են կտրել։ Բլոկադայի պայմաններում Բաբայան Դավիթի համարձակությունը չներեց բողոքի ակցիա կազմակերպել ոչ թե ՄԱԿ-ի գրասենյակի, այլ, ասենք, ՀՀ կառավարության առջև։ Դե կարող էր մի կերպ իրենով արված աթոռից ընկնել, ինչպե՞ս կլիներ։ 

Իսկ Ռուբեն Վարդանյանի մասին կարելի է ասել բաներ, որոնք նույնությամբ Ալիևն է ասում։ Այսինքն՝ ստացվում է, որ Բաբայանի ու Ալիևի շահերը համընկնում են։

Ներարցախյան ինտրիգների ֆոնին, Արմեն Աշոտյանը հրապարակել է փաստաթուղթ՝ հայկական Արցախի դագաղի վերջին մեխը խփելու մասին, որը հնարավոր չնչին փոփոխություններով պատրաստվում է ստորագրել Արցախում ընկեր ու գերեզման չունեցող, արմատ չունեցող, Արցախում արյուն-քրտինք չթափած Նիկոլ Փաշինյանը և ընդհանրապես Արցախի վրա 1994-ից դեռևս վերևից թքած ունեցող Նիկոլ Փաշինյանը։

Մնացածը լիրիկա է։ Խաբեություն։ Մտքի ամլության և քաղաքական անկարողության ազդակոչ։ 

NEWSPRESS.am