Արտառոց բան չկա, նորմալ է, որ վերակենդանացման բաժնում մարդիկ գումար են վճարում. Ավանեսյան (տեսանյութ)
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նորմալ է համարում, որ վերակեբդանացման բաժանմուքներում մարդիկ ամեն օրվա համար վճարում են կատարում:
Ըստ նրա, եթե տվյալ հիվանդը պետպատվերի շրջանակում չէ՝ պետք է վճարի և այդտեղ ոչ մի առտառոց բան չկա:
«Դա միշտ էլ եղել է, դա նոր բան չէ: Այդտեղ ոչ մի արտասովոր բան չկա»,-ասաց նախարարն ի պատասխան լրագրողի հարցին, թե՝ տեղյա՞կ է արդյոք Ավանեսյանը, որ վերկենդանացման բաժանմուքներում յուրաքանչյուր օրվա համար 1000 դրամ են ուզում:
«Ամեն բուժհաստատություն իր գնացուցակն ունի»,-ասաց նա: