Փաշինյանը հակահայկական հայտարարություններ է անում Երևանում անցկացվող միջազգային համաժողովում. ՍասունյանՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակըTRIPP-ը նոր դարաշրջան կբացի մեր երկրի և տնտեսության համար. ՓաշինյանՔանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի որոշ հասցեներում մինչև ժամը 18:00-ը գազ չի լինիԵրևանում այսօր ջերմաստիճանը կհասնի մինչև +34-իԱնձնագրային բաժիններում խլուրդներ են աշխատում. «Հրապարակ»Քննիչը դատի է տվել քննչական կոմիտեի պետին. «Հրապարակ»Իրանի հետ հակամարտության ընթացքում զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 19-իԵրկու պետական գերատեսչություն դրսևորում է անգործություն և արհամարհում են Փաշինյանի հրահանգները. «Ժողովուրդ»Դիլիջանում թեժ ընտրապայքար կլինի, Իջեւանում՝ ոչ. «Հրապարակ»
Աղջկաս մի կողմից հայտնել են, որ ունի վկայի կարգավիճակ, իսկ մյուս կողմից սպառնացել են ձերբակալությամբ և ձեռնաշղթաների կիրառմամբ. Զարուհի Փոստանջյան
Ավետ Կոնջորյանի շուրջ պատմությունը ՔՊ-ում նոր փուլ է մտնում. «Ժողովուրդ»Այսօր՝ մինչև ժամը 17:00-ը, լույս չի լինիԻրանի հարավում պայթյուն է որոտացելԱպարանում կգործարկե՞ն Գորիսի մոդելը. «Հրապարակ»Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը կասեցվել է․ «Ժողովուրդ»Ով է Կապանում Իրանի նոր գլխավոր հյուպատոսը. «Հրապարակ»Ռուսաստանը ռմբակոծում է Զապորոժիեն և Խարկովը. կան զոհեր և վիրավորներԱնի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան շնորհելը ԱԳՆ-ում թեժ քննարկման թեմա է դարձել. «Ժողովուրդ»ՔՊ-ն Էդուարդ Բաբայանին չի ուզում առաջադրել. «Հրապարակ»Պենտագոնը 2024 թվականին կտրուկ ավելացրել է Հայաստանի ռազմական ֆինանսավորումըՔրիստիննե Գրիգորյանը Բաքվից վերադարձել է Երևան (տեսանյութ)Ուիթքոֆն ու Քուշները Նյու Յորքում հանդիպել են Իրանի ԱԳ նախարարի հետՄեծ էգոներ հանդերձարանում. հայտնի է, թե ինչ որոշում է կայացրել Ռեալը Մոուրինյուի ապագայի հարցումՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակը«Ամեն ինչ կարող եմ կորցնել, բայց Քեզ, Տե’ր, ո՛չ»․ Անանիա ՍրբազանԱլիևի նկարած քարտեզը․ Արթուր ԽաչատրյանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԿոտայքի մարզում գողացել են շենքի տանիքի մետաղական հատվածն ու պատուհաններըՓեսան վրաերթի է ենթարկել աներձագին, ապա դիմել փախուստի. վիրավորը մահացել էԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. Armlur․amԱդրբեջանում պահվող հայ գերիները հայտնում են իրենց իրավունքների խախտումների մասին․ Human Rights WatchՄեկ շաբաթ է՝ Պարսեղովի փողոցում խմելու ջրի խողովակը վնասվել, ու ջուրը մի քանի կմ հոսում էԹրամփն ու Զելենսկին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում․ մանրամասներ2020-ի պատերազմից առաջ ադրբեջանական զինուժի կուտակումների մասին իշխանությունները տեղեկացված են եղելԹրամփը կոչ է արել Հռոմի ստատուտի մասնակից երկրներին դուրս գալ Միջազգային քրեական դատարանիցՀՀ-ն ու Իտալիան պայմանավորվել են ռազմական կրթության ոլորտում համագործակցությունը ընդլայնելու շուրջԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱդրբեջանը դադարեցրել է իրանական ավիաընկերությունների օդանավերի թռիչքները ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառովԱվտովթար Շիրակի մարզում․ «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել, կա 4 վիրավորՀայաստանի և Վրաստանի կենտրոնական բանկերը համագործակցության հուշագիր են ստորագրելՄեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհներըՈվքեր են մեկնել Փաշինյանի հետ Նյու ՅորքՀարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորություններ կան. ԿոբախիձեՄենք առաջընթաց ենք գրանցել Հայաստանի հետ հարաբերություններում․ ԷրդողանՍնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերումԱրամ Ա կաթողիկոսն ու Հունաստանի դեսպանը քննարկել են Լիբանանի և տարածաշրջանի իրավիճակըՀայաստան կժամանի Եվրոպական ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղարը«ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». Շարմազանով
Վազող տողեր

Արցախի «ապագան» Ադրբեջանի սահմանադրության համատեքստում

ԱՄՆ-ի անկախության Հռչակագրի ներածական մասում նշվում է.

[…] երբ չարաշահումների և բռնությունների երկար շարանը վեր է հանում ժողովրդին բացարձակ բռնապետությանը ենթարկեցնելու ձգտում, ապա ժողովրդի իրավունքը և պարտականությունն է հեռացնել այդպիսի կառավարությանը և ստեղծել իր ապագա անվտանգության ապահովման նոր երաշխիքներ։

Նախապես ասեմ, որ ես ոչ արևմտամետ եմ, ոչ ռուսամետ։ Ես ՀՀ այն քաղաքացիներից եմ, ով չի հեռացել, մնացել է իր երկրում, անկախ ամեն ինչից։

Որևէ ցանկություն չունեի կրկին ինչ որ բան գրել։ Սակայն մյունխենյան հանդիպումներից, Ալիևի կողմից առաջ քաշված պահանջներից և մեր կողմից դրանց իրականացմանն ուղղված քայլերից հետո, ակամայից ինձ մոտ առաջացան հախուռն մտքեր, թե արդյոք այս գրեթե 2,5 տարվա ընթացքում տեղի ունեցած զարգացումներից, հակառակ կողմի օրեցօր բացվող ախորժակի, միջազգային հանրության գրաված կրավորական կեցվածքից հետո հնարավոր է ինչ որ բանի շուրջ բանակցել։ Կամ մեր բանագնացներն ու քաղաքագետները կարդացե՞լ են արդյոք Ադրբեջանի հանրապետության Սահմանադրությունը, բանակցությունների սեղանին դրվել է արդյոք առաջինը այն փոփոխելու հարցը, քանի որ դրանից է կախված Արցախի հանրապետության և նրա քաղաքացիների գոյության հարցը։ Իմ կարծիքով, եթե ուսումնասիրած լինեին Ադրբեջանի հանրապետության Սահմանադրությունը, ապա իրենց համար պարզ կլիներ, որ Ալիևը պաշտպանում է իր երկրի Սահմանադրությունը, խոսում է՝ ելնելով դրա նորմերից և չի շեղվում այդ ճանապարհից։ Իսկ մե՞նք։

Ադրբեջանի հանրապետության Սահմանադրության միայն հպանցիկ վերլուծությունը ցույց է տալիս, որ Արցախի հանրապետությունը և արցախահայությունը Ադրբեջանի հանրապետությունում, որպես ինքնուրույն քաղաքական միավոր որևէ կարգավիճակով և ընդհանրապես չեն կարող գոյություն ունենալ։ Որպես հիմնավորում բավական է վերլուծել Ադրբեջանի հանրապետության Սահմանադրության մի քանի հոդված և պատկերը պարզ կլինի։

Ադրբեջանի հանրապետության Սահմանադրության 1-ին հոդվածի 1-ին մասը սահմանում է․ «Ադրբեջանի հանրապետությունում պետական իշխանության միակ աղբյուրը հանդիսանում է Ադրբեջանի ժողովուրդը»։ Նույն հոդվածի 2-րդ մասը ասում է, թե ումից է կազմված Ադրբեջանի ժողովուրդը․ «Ադրբեջանի ժողովուրդը կազմված է Ադրբեջանի քաղաքացիներից ովքեր ապրում են Ադրբեջանի հանրապետության տարածքում, կամ նրա սահմաններից դուրս․․․․․»։ Վերը նշված հոդվածից ակնհայտ է, որ արցախահայությունը Ադրբեջանում որևէ իրավունք՝ այդ թվում ընտրելու և ընտրվելու՝ չունի, հայտարարված է օրենքից դուրս, քանի դեռ չի ընդունել Ադրբեջանի քաղաքացիություն։

Ադրբեջանի հանրապետության Սահմանադրության 5-րդ հոդվածը սահմանում է ժողովրդի միասնականության սկզբունքը, մասնավորապես․ «Ադրբեջանի ժողովուրդը միասնական է։ Ադրբեջանի ժողովրդի միասնականությունը հանդիսանում է Ադրբեջանական պետության հիմքը։ Ադրբեջանը հանդիսանում է Ադրբեջան –ի բոլոր քաղաքացիների ընդհանուր և անբաժանելի հայրենիքը»։ Վերը նշված հոդվածի վերլուծությունից ակնհայտ է, որ մեծ ցանկության դեպքում էլ միայն Արցախում որևէ հանրաքվե չի կարող անցկացվել ելնելով «ԱՀ-ն հանդիսանում է ԱՀ –ի բոլոր քաղաքացիների ընդհանուր և անբաժանելի հայրենիքը» սահմանադրական սկզբունքից։ Ավելին Ադրբեջանի հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածը արդեն իսկ օրենքից դուրս է դնում Արցախի հանրապետությունում ձևավորված պետական իշխանության մարմինները, համարելով այն ժողովրդի դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն, սահմանելով․ «Ադրբեջանի ժողովրդի ոչ մի մասը, ոչ մի սոցիալական խումբ, կամ կազմակերպություն, ոչ մի անահատ չի կարող յուրացնել իշխանության իրականացման լիազորությունները։ Իշխանության յուրացումը ծանրագույն հանցագործություն է ժողովրդի դեմ»։

Ձեր ուշադրությունը հրավիրեմ Ադրբեջանի Սահմանադրությամբ սահամանված ևս երկու հանգամանքների վրա, որոնք ի չիք են դարձնում արցախահայության ինքնորոշման իրավունքը։

Առաջինը դա Ադրբեջանի Սահմանադրության գլուխ 8-ն է, որով սահմանված է Նախիջևանի ավտոնոմ հանրապետության ստատուսը և գլուխ 9-ն, որով սահմանված են տեղական ինքնակառավարման մարմինների մասին դրույթները։Այսինքն Արցախ գոյություն չունի և չի էլ կարող ունենալ, Ինչը հետևողականորեն առաջ է տանում Ալիևը։
Եթե մեր սահմանադրագետները և քաղաքագետները հիմնավոր վերլուծեն Ադրբեջանի Սահամանադրությունը, վստահ եմ, որ կհանգեն մեկ եզրակացության՝ վարվող բանակցությունները անպտուղ են, իսկ հետևանքները կործանարար։

Իմ կարծիքով , եթե իրոք ուզում ենք սատար կանգնել Արցախի հանրապետությանը, ապա ելքը մեկն է՝ ղեկավարվել անջատում հանուն փրկության սկզբունքով, ճանաչել Արցախի հանրապետությունը և տեր կանգնել արցախահայության իրականացրած թավշյա ապստամբությանը։

Վաղը ուշ կլինի։

Հայկ Հովսեփյան