«Այսինքն՝ գործատուին ասում եք՝ էդ մարդուն ազատի, որ մենք քո փողը տա՞նք. ասենք, էդ տրամաբանությունը ո՞րն ա». Փաշինյանը ճիշտ չէր հասկացել (տեսանյութ)
Ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող ընտանիքներում 63 տարեկանից բարձր անձանց սոցիալական ծրագրերում ակտիվ պահելու համար Աշխատանքի և սոցիալական ապահովության հարցերի նախարարությունը նախագիծ է մշակել: Նախարար Նարեկ Մկրտչյանն այն ներկայացնելիս նշեց, որ ծրագրով նախատեսված բոլոր ֆինանսական աջակցությունները տրամադրվելու են այն դեպքում, երբ պահպանվեն աշխատանքային հարաբերությունները:
Այսինքն՝ նախարարության հետ համագործակցող գործատուները 6 ամիս կամ 1 տարվա ժամկետով աշխատանքի են ընդունելու 63-ից բարձր տարիք ունեցող անձանց:
«Պայմանագրի ժամկետը լրանալուց հետո, 5-օրյա ժամկետում, մենք նրան տալիս ենք գումարը»,- ասաց նախարարը:
Փաշինյանը չհասկացավ սոցապնախարարի ասածը. «Այսինքն՝ գործատուին ասում եք՝ էդ մարդուն ազատի, որ մենք քո փաղը տա՞նք. ասենք էդ տրամաբանությունը ո՞րն ա»,- հարցրեց նա:
Նախարարը բացատրեց, որ Փաշինյանը ճիշտ չի հասկացել: