Այսինքն` մենք թոշակը ոչ թե 3000, այլ 6000 դրամո՞վ ենք ավելացրել. Փաշինյանը՝ թոշակառուների հետվճարային համակարգի մասին (տեսանյութ)
Թոշակառուները 12 մլրդ-ից ավելի անկանխիկ առևտուր են արել: Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց Աշխատանքի և սոցիալական ապահովության հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:
Անդրադառնալով հետվճարային համակարգին՝ նա նաև նշեց, որ վերադարձի միջին թիվը 3200 դրամ է:
«Սա նշանակում է, որ 70 %-ը օգտագործում են անկանխիկ եղանակով»,- ասաց նախարարը, ինչին արձագանքելով Փաշինյանն ասաց. «Այսինքն՝ մենք թոշակը ոչ թե 3000, այլ 6000 դրամո՞վ ենք ավելացրել»:
Մանրամասները՝ տեսանյութում