Ընտրեցինք, ուրախացանք, փոշմանեցինք... նպաստից զրկված տավուշցիները փոշմանել ենԱրտակարգ դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկում 2-ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնիրը
Ադրբեջանն ամրապնդել է դիրքերը Այգեպարի հատվածում
ՔՊ-ի «դեմբելներն» առիթավորվել են, ընդդիմությանը միացած՝ պատերի տակ Արաքսյա Վարդանյան են «քլնգում». «Հրապարակ»․ Ռուսաստանում արտակարգ պայմաններում մեկնարկել են խորհրդարանական ընտրություններըԻրենց՝ միլիոններ, թոշակառուին՝ հազարներ. իշխանությունն աշխատավարձերը կտրուկ բարձրացնում է.«Ժողովուրդ»Պապիկյանն այցելել է Պեկինի Ազգային պաշտպանական համալսարան․ ձեռք են բերվել պայմանավորվածություններ (տեսանյութ)Այսօր՝ մինչև ժամը 17:00-ը, հոսանքազրկված կլինեն մի շարք հասցեներ
Ձերբակալվել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Հենրիկ Աբրահամյանը
Գործի է անցել Զարեհ Սարգսյանը. «Կազմակերպեք մտնեմ Նիկոլի մոտ, ես գիտեմ ինչ կասեմ». «Իրավունք» Իշխանությունները ամեն գնով փորձելու են Գևորգ Փարսյանից խլել «Կապանատան բանալին». «Հրապարակ»Ռուսական բանակը հրթիռային հարվածներ է հասցրել ՕդեսայինՈվ է ստում․ Ավինյանը, թե՞ Փաշինյանը. «Իրավունք»Պատգամավորից՝ ՍԴ դատավոր․ ինչպես է փոխվել Վլադիմիր Վարդանյանի ունեցվածքը․ «Ժողովուրդ»ՔՊ–ում Պապոյանից ու Թորոսյանից պարզաբանում են պահանջելու. «Հրապարակ»«Որ խելքներդ չի հասնում, ծպտուն մի հանեք. մի՛ խոսացեք՝ դժվար ա՞». Փաշինյանն օդերով է հանել նորելուկներին. «Իրավունք»ՔՊ-ում քննարկվում է Ավետ Կոնջոյանին և Հայկ Սարգսյանին կուսակցությունից հեռացնելու հարցը․ «Ժողովուրդ» Ռազմաբազան ՝ պահեստ. «Հրապարակ»Ո՞վ է հայկին «դուխաթափ» արել. «Իրավունք»Մանվել Փարամազյանը Առուշ Առուշանյանի հետքերով է գնում. «Հրապարակ»Գրատախտակի գնացած պատգամավորը այլ կուսակցությունից է ՔՊ գնացել․ «Ժողովուրդ»Թուրքական բանակի հրամանատարներ ու զինվորներ են տեղափոխվել Ադրբեջան՝ համատեղ զորավարժության համարԷդուարդ Թոփչյանը և կինը` իրավապահների ուշադրության կենտրոնում. «Հրապարակ»Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ԳերմանիաԹրամփ․ Իրանի հետ պատերազմում սկսվել է բեկումնային փուլԳերմանիայի զինված ուժերը կպաշտպանեն Լատվիայի օդային տարածքը Սեյմի ընտրությունների ընթացքումԳագիկ Խաչատրյանին վիրահատած գերմանացի բժիշկը ժամանում է Հայաստան՝ կալանավայրում նրան տեսակցելուՓաշինյանի քաղաքականությունը Արցախի քաղաքական և պետական ժառանգության վերացման գործընթաց է․ ՀակոբյանՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը քննադատել է Բաքվի միջոցառմանը եվրոպացի պաշտոնյաների մասնակցությունըՌԴ ՊՆ․ Չեռնոմորսկի նավահանգստում հարված է հասցվել ռազմական բեռ տեղափոխող նավիՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնԼեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կժամանի ՈւկրաինաՍեպտեմբերի 19-ից Երևանի օդանավակայանի խաչմերուկում երթևեկության փոփոխություն կլինիԿարծիք կա, որ TRIPP-ը նպատակ ունի դուրս մղել Չինաստանին և Ռուսաստանին Հարավային Կովկասից. ՀՀ-ում Իրանի դեսպանԻրանի հետախուզության նախարարությունը խոստացել է գտնել սուննի քարոզչի սպանության մեղավորներինՖրանկֆուրտում մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ պայթյուններ են որոտացելԻսրայելի ընդդիմության առաջնորդը պահանջել է մինչև ընտրությունները կասեցնել 12 նոր դեսպանների նշանակումըԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էՌումինիայի նախագահը վարչապետի պաշտոնում առաջադրել է եվրապատգամավոր Զիգֆրիդ ՄուրեշանինՔննարկվել են պաշտպանության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցեր«Ապրելու երկիր» կուսակցությունը Մարտունի համայնքում ևս կմասնակցի ՏԻՄ ընտրություններինՄիկոյան փողոցում վիճաբանության ժամանակ 59-ամյա տղամարդը գազային ատրճանակ է գործադրել«Պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան, իսկ աղքատության մակարդակը չի նվազել»․ ԴանիելյանԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՓաշինյանը քննարկել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը Ձորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբ Հայաստանի շախմատի հավաքականները հաղթանակով են մեկնարկել օլիմպիադայի երկրորդ փուլը Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունՓաշինյանը ՏԿԵ նախարար Խուդաթյանին Պեկին է գործուղում TRIPP-ի և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» միջև բովանդակային որևէ տարբերություն չկա. թուրքագետ
Քաղաքականություն

«Արդարություն», Արցախի ժողովրդավարական կուսակցությունները և ՀՅԴ Արցախի կառույցը համատեղ հայտարարություն են տարածել

«Արդարություն», Արցախի ժողովրդավարական կուսակցությունները և ՀՅԴ Արցախի կառույցը համատեղ հայտարարություն են տարածել Արցախում ստեղված իրավիճակի և հնարավոր զարգացումների համարպատասխանատվության մասին։

Հայտարարությունը ստորև․

2020թ. պատերազմից հետո մեր երկրում ծագող խորքային ճգնաժամային երևույթները և դրանք լուծելու իշխանությունների անպատրաստությունն ու վճռականության բացակայությունը հանգեցրել են ներքաղաքական վտանգավոր զարգացումների:

Դրա արդյունքում հաճախակի փոխվում են կառավարության անդամները և ստեղծվում են իրար կրկնող պետական կամ հանրային նոր մարմիններ, որոնք լրջորեն վնասում են կառավարման համակարգի արդյունավետությանը:

Խորքային խնդիր է դարձել նաև Արցախի և Հայաստանի միջև հարաբերությունների ներկայիս ոչ բավարար մակարդակն ու որակը: Հետպատերազմյան ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունների կողմից ուղղակի կամ անուղղակի հետնահանջ է գրանցվում ազգային խնդիրների և, մասնավորապես, միջազգային հարթակներում Արցախի շահերի պաշտպանության գործում:

Հայկական երկու հանրապետությունների փոխհարաբերություններում նվազող վստահության հանգամանքն արտառոց երևույթ է: 2020թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության ստորագրումից և դրան հաջորդած ոչ հրապարակային պայմանավորվածությունների արդյունքում Արցախի համար կենսական հարցերում զիջումների գնալու համաձայնությունը ակնհայտ հակասում է Հայաստանի գործող իշխանությունների՝ Արցախի հարցով հայտարարված ծրագրային դրույթներին:

Մենք իրավունք չունենք և չենք կարող մոռացության տալ այն իդեալները, որոնք մեզ առաջնորդել են ուղիղ 35 տարի առաջ՝ 1988թ. փետրվարյան օրերին, երբ գտնվելով առավել դժվարին պայմաններում՝ կարողացանք ոչ միայն միասնության հասնել Արցախի ներսում, այլև պայքարի ալիքը տարածել մայր Հայաստանում և Սփյուռքում:

Աշխարհաքաղաքական արագ փոփոխվող և ոչ նպաստավոր միջավայրում անչափ կարևոր նշանակություն է ստանում ներքաղաքական միասնության ու կայունության գործոնը, որը 2020թ. աղետաբեր պատերազմից հետո դարձել է Արցախի սուբյեկտայնությունը պահելու գրեթե միակ միջոցը: Ստիպված ենք արձանագրել, որ այդ համատեքստում նկատելի է նաև ՀՀ իշխանությունների ուղակի կամ անուղղակի դերակատարությունը՝ ներքաղաքական ու համահայկական միասնությունը տրոհելու և պայքարի ոգին կոտրելու գործում, որին, ցավոք, հիմնականում պասիվորեն ենթարկվում են նաև ԱՀ իշխանությունները:

Փաստ է նաև, որ վերջին շրջանում, հակառակ նախորդ երկու տարիներին Արցախի ներքաղաքական ամրության համար գործադրված ջանքերի, կտրուկ ակտիվացել են արտաքին ազդեցության գործոնները, և այդ միջոցով փորձ է արվում կոտրել Արցախի ժողովրդի՝ իր ապագայի համար պայքարելու կամքը: Հենց այդ համատեքստում պետք է դիտարկել անցյալ տարվա դեկտեմբերի 12-ից Արցախը Հայաստանին ու արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի առայսօր շարունակվող շրջափակումը:

Չի կարելի անուշադրության մատնել այն հանգամանքը, որ Արցախի ժողովրդի վճռականության վրա ազդելու փորձերը ակտիվացել են այն բանից հետո, երբ 2022թ. ապրիլի 14-ին Արցախի Ազգային ժողովի կողմից սահմանվել են «կարմիր գծեր», որոնց հատումը ցանկացած պարագայում անթույլատրելի է: Դրան հաջորդել է Արցախի ժողովրդի կողմից միասնականության պահպանման և 1988թ. սկսված պայքարի ոգին ամուր պահելու պատրաստակամությունն ապացուցող 2022թ. հոկտեմբերի 30-ի և դեկտեմբերի 25-ի բազմահազարանոց երկու հանրահավաքները:

Նման ձևով համաժողովրդական կամքի արտահայտումը ոչ այլ ինչ է, քան յուրատեսակ պլեբիսցիտ՝ արցախահայության դիրքորոշումը վերահաստատելու ուղղությամբ: Քաղաքական այս կեցվածքով մենք նաև յուրահատուկ ազդակներ ենք փոխանցել մեր հայրենակիցներին՝ թե՛ Հայաստանի Հանրապետությունում և թե՛ Սփյուռքում:

Այսքանով հանդերձ, երբ 70 և ավելի օրեր Արցախի ժողովուրդը գիտակցված ու համբերատար դիմակայում է շրջափակմանը, գործող իշխանությունները իրավունք չունեն շեղվելու ՊԱՅՔԱՐԻ ճանապարհից: Այս տրամաբանությանը հակառակ զարգացումների դեպքում ամբողջ պատասխանատվությունը մնալու է օրվա իշխանությունների վրա:

Ցանկացած բացթողում, սխալ որոշում և չհիմնավորված հաշվարկ, որը կարող է վնասել մեր ընդհանուր նպատակներին և ջլատել մեր ժողովրդի պայքարի ոգին, կարժանանա հանրային կոշտ հակազդեցության: Անթույլատրելի ու վտանգավոր ենք համարում իշխանությունների այն վարքագիծը, երբ սեփական անկարողությունը փորձում են կոծկել ԱՀ Սահմանադրության և օրենքների հիման վրա ստեղծված ժողովրդաիշխանությունն ապահովող մարմինների նկատմամբ անվստահության քողի ներքո:

Մենք ազդարարել ենք վերազարթոնքի՝ համահայկական պայքարի նոր հանգրվանի մասին և շարունակելու ենք մեր մասնակցությունը բերել ժողովրդի իղձերի իրականացման համար տարվող համահայկական պայքարին:

«Արդարություն» կուսակցություն

ՀՅԴ Արցախի կառույց

Արցախի ժողովրդավարական կուսակցություն

22 փետրվարի, 2023թ.

ք. Ստեփանակերտ