Ձյան տեղումների հետևանքով Վաշինգթոնում փակվել են բոլոր պետական հաստատությունները
Վաշինգտոնում գտնվող ամերիկյան պետական հաստատությունները հունվարի 25-ին փակ կլինեն ձյան տեղումների պատճառով՝ տեղեկացնում է Reuters գործակալությունը։ Կոլումբիայի շրջանի վարչակազմը նույնպես փակ կլինի։
Նշենք, որ ԱՄՆ-ի արևելքում գրանցվել է մոտ 50-70 սմ ձյուն, 11 նահանգներում հայտարարված է արտակարգ դրություն։
Նախնական տվյալներով` հաղորդվում է շուրջ 28 զոհի մասին։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը չեղարկել է նիստը ձնաբքի պատճառով։