Լեփսուսի փողոցում այրվել է ավտոմեքենա
Փետրվարի 21-ին, ժամը 20։56-ին Երևանի ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Լեփսուսի փողոց 17-րդ շենքի մոտայքում այրվում է ավտոմեքենա։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ ջրատար:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։12-ին, մարվել՝ 21։27-ին: