Կարճ միացման հետևանքով հրդեհ է բռնկվել. ՀրազՋԷԿ–ի տարածքում ուսումնավարժություն է եղել
«ՀրազՋԷԿ» ԲԲԸ–ի տարածքում կարճ միացման հետևանքով «հրդեհ» է բռնկվել։ Սա հատուկ տակտիկական ուսումնավարժության սցենար է։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
«Ուսումնավարժությունն անցկացվել է «Հրդեհաշիջման և տարահանման միջոցառումների իրականացումը 220 ԿՎ բաց բախշիչ սարքավորումների տարածքում յուղային անջատիչում կարճ միացման հետևանքով առաջացած հրդեհի դեպքում» թեմայով։ Վարժանքն իրականացրել է Կոտայքի մարզային փրկարարական վաչության թիվ 43 հրշեջ-փրկարարական ջոկատը»,– ասված է հաղորդագրությունում:
Նմանատիպ ուսումնավարժության նպատակն է եղել օժանդակել հրամանատարական կազմի մարտավարական մտածելակերպի զարգացմանը, նպաստել հրդեհների ժամանակ ուժերի և միջոցների ղեկավարման ունակությունների կատարելագործմանը, ստուգել օղակների պատրաստվածության վիճակը իրենց առջև դրված հրշեջ մարտավարական խնդիրների լուծման ուղղությամբ։