Սարգիս Ստեփանյանը բրոնզե մեդալ է նվաճել Շարժայում
Շարժայում անցկացվող միջազգային մրցաշարում պարասկավառակի նետում վարժությունում Սարգիս Ստեփանյանը բրոնզե մեդալ է նվաճել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` այսօր Ստեփանյանի ծննդյան օրն է։ Հաշմանդամային սպորտի ֆեդերացիան շնորհավորել է հիմնադիր նախագահին։
Հիշեցնենք, որ փոխգնդապետ Սարգիս Ստեփանյանը 2014 թվականին մարտական առաջադրանք կատարելիս զրկվել է երեք վերջույթներից ։
Հետագայում հիմնել է հայ հերոսների վերականգնողական կենտրոնը, որտեղ նաև իր փորձով օգնում է զինհաշմանդամներին կյանք վերադառնալ։ Նա բազկամարտի Եվրոպայի և աշխարհի բազմակի չեմպիոն է։