Մահացել է Մադրիդի «Ռեալ»-ի պատվավոր նախագահը
83 տարեկանում մահացել է Մադրիդի «Ռեալ»-ի պատվավոր նախագահ Ամանսիո Ամարոն: Այդ մասին հայտնել է ակումբի մամուլի ծառայությունը։
Ամանսիո Ամարոն «Ռեալում» խաղացել է 1962-1976 թվականներին՝ 471 խաղում խփելով 155 գոլ։
«Ռեալ»-ի կազմում նա դարձել է Իսպանիայի իննակի չեմպիոն, եռակի գավաթակիր, Եվրոպայի չեմպիոնների գավաթակիր։
Իսպանիայի հավաքականում Ամարոն 42 խաղում խփել է 11 գոլ, 1964թ. դարձել Եվրոպայի չեմպիոն։