Պահանջագիր, սև ու կարմիր խավիար Հայաստանում Բրիտանիայի դեսպանատանը
Հայաստանում մեծ Բրիտանիայի դեսպանատան առջև մի խումբ երիտասարդներ այսօր պահանջել են չեղարկել ԵԽԽՎ–ում շրջանառության մեջ դրված 2 հակահայ զեկույցները և նմանաբովանդակ պահանջագիր են հանձնել փոխդեսպանին:
«Հանուն օրենքի» հասարակական կազմակերպության անդամները նշել են, որ զեկույցները խայատառակ բովանդակություն ունեն, միակողմանի են: Երիտասարդների դիտարկմամբ՝ Ադրբեջանը կարողացել է ԵԽԽՎ պատգամավորներին գնել խավիարով, ուստի որոշել են արտահայտել վրդովմունքը և պահանջագրի հետ միասին հանձնել սիմվոլիկ «կաշառք»` սև և կարմիր խավիարի տեսքով: