Արագածոտնի թեմի հոգևորականները՝ Բագրատ Սրբազանի կեցավայրում (լուսանկարներ)Իրանը հարվածներ է հասցրել ԱՄՆ-ի թիրախներին Սիրիայում և ՕմանումԼոս Անջելեսում տեղի է ունեցել բազմամարդ հանդիպում՝ ի զորակցություն Գագիկ Ծառուկյանի և նրա ընտանիքի (տեսանյութ)Վեհափառի օրհնությամբ Սուրբ Թադեոս մատուռում կմատուցվի Սուրբ և Անմահ ՊատարագՌուսաստանը կասկածում է, որ Հայաստանը Իրանի միջոցով հայկական ծաղիկների մաքսանենգ տեղափոխում է իրականացնում
Գագիկ Ծառուկյանի կալանքի դեմ պաշտպանության կողմի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը մուտքագրվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան
Դատախազը միջնորդեց 3 ամսով երկարաձգել Վարդան Ղուկասյանի խափանման միջոց կալանքըԿենդանաբանական այգու Կառավարման խորհրդի նիստում քննարկվել են առյուծի անկման պատճառները«Դիշովկա»․ Վարդան Ղուկասյանի, ոստիկանին հարվածելու դեպքի առթիվ հարուցված քրգործով որոշում կաԱռուշ Առուշանյանին չազատազրկելու որոշումը բողոքարկվել է․ Գլխավոր դատախազությունը դիմել է հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանԽմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել. «Վեոլիա ջուր»-ը՝ Բյուրեղավանի դեպքի մասին«Ջերմուկ»-ում խախտումներ չեն հայտնաբերվել. ՍԱՏՄ ղեկավարը՝ ՌԴ կողմից նշվող պարտադիր պահանջների խախտումների մասին
Ջրանցքն է ընկել մեկ քաղաքացի․ ՆԳՆ-ն հերքում է ևս երկու քաղաքացու՝ ջրանցքն ընկնելու մասին տեղեկությունը և մանրամասներ հայտնում դեպքից
Ծիրանով բարձված 50 մեքենան կա նոր երկիր կարտահանվի. ՍԱՏՄ ղեկավարՕկուպացված Շուշիում ֆուտուրիստական ​​մզկիթի շինարարության հիմնական մասն ավարտվել է
Մանկապարտեզի դաստիարակը հարվածել է երեխայի գլխին, որից հետո նրա լացը հարկադրաբար լռեցնելու նպատակով հարվածել է ևս մեկ անգամ
Եկել ենք, որ հասկանանք՝ ինչ է լինելու մեզ հետ. «Մուլտի սթոունի» աշխատակիցները Քննչականի կոմիտե են գնացել (տեսանյութ)Լարված իրավիճակ՝ Բյուրեղավանում. քաղաքապետարանի մոտ են հավաքվել մեծ թվով քաղաքացիներՊետք ա մարդ հավաքենք, գնանք, փողոց փակենք, որ վերջապես ասեն, թե ինչի են կապարակնքել դուռն ու ոնց ա լուծվելու էդ հարցը (տեսանյութ)Դատախազը դատարան է հանձնել Կողբ համայնքի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ քրեական վարույթի նյութերըԿադաստրի կոմիտեի Հրազդանի ստորաբաժանման նախկին ղեկավարը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 18 մլն դրամի գույքն օրինականացնելու մեջ (տեսանյութ)Իրանի դեմ ԱՄՆ-ի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է յոթիԽոսրովի անտառում ֆոտոթակարդը արձանագրել է գորշ արջին՝ ձագերի հետ (տեսանյութ)Համայնքային ոստիկանները բացահայտել են թմրամիջոց պատրաստելու նպատակով կանեփ աճեցնելու դեպքերՀաստատվեց ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացու աշխատանքային ստաժի փաստըՄիջնաժամկետ կանխատեսումների իրատեսականությունը խորը մտահոգությունների տեղիք է տալիս. «ԼՈւՅՍ» հիմնադրամՊԵԿ-ը բացահայտել է վառելիքի առևտրի ոլորտում հարկային խոշոր իրավախախտումների դեպքեր (տեսանյութ)
«Մուլտի սթոուն»-ի աշխատակիցները պահանջում են բացել իրենց աշխատավայրը. բողոքի ակցիա (ուղիղ)
Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտական պարբերականումՄԻՊ թեժ գիծը ժամանակավորապես չի գործում
Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել
«Մուլտի Վելնեսը» մինչեւ 2065 թիվը պայմանագիր ուներ. «Հրապարակ» Իրանը շարունակում է բանակցել ԱՄՆ-ի հետ. Սպիտակ տուն
Քաղաքացիները Մալաթիայի ջրանցքից դուրս են բերել տղամարդու, ով հայտնել է, որ իր հետ ևս 2 մարդ է ընկել ջրանցքը
Թրամփի բոլոր նշանակումները նույն տրամաբանության մեջ են. Սոկոլովի նշանակումը բացառություն չէ. «Հրապարակ»Հյուսիսային Իրաքում պայթյուններ է որոտացելԻշխանությունները բացահայտ ռեկետ են անում. սա հարված է Հայաստանի խոշորագույն տնտեսական հենասյուներից մեկին. Արման ԱբովյանԵվրոպական կառույցների լռության ներքո ՀՀ-ում քաղբանտարկյալների թիվն աճում է. ԱբրահամյանԻնչ թանկարժեք նվերներ է փոխանցել վրացի պաշտոնյան Փաշինյանին. «Հրապարակ»Այսօր՝ մինչև 17:00-ն, որոշ հասցեներում լույս չի լինիՋերմաստիճանը կնվազիԿատարի մայրաքաղաք Դոհայում պայթյուններ են Անորոշ ու անհանգիստ վիճակ. Գյումրին կարող են խոշորացնել. «Հրապարակ»ԵՄ շուկայի «բաց դռները»՝ միայն հայտարարություններով. արտահանողները դժգոհում են նոր խոչընդոտներից. «Ժողովուրդ»Խուլ դժգոհություն մարզպետների շրջանում. «Հրապարակ» ԱՄՆ ուժերը կործանիչներով հարվածել են Իրանի տասնյակ ռազմական թիրախներիՀեղափոխությունից հետո ինչպես փոխվեց Արմեն Գրիգորյանի ունեցվածքը. բնակարան, Toyota և շուրջ 45 մլն դրամ ընտանեկան եկամուտ. «Ժողովուրդ»ԱԺ ո՞ր հանձնաժողովների նախագահությունը կանցնի ընդդիմադիրներին. «Հրապարակ»ԿԳՄՍՆ-ում նոր կադրային փոփոխություն. հերթը մյուս փոխնախարարինն է. «Ժողովուրդ»Իրանի զինված ուժերը անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան ռազմաբազային
Մամուլ

Արցախի միջազգային ճանաչման հարցով համաժողով. կմասնակցեն Թաթոյանը, Չալաբյանը, Օսկանյանը և այլք. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Մինչ Արցախը շարունակում է մնալ շրջափակման մեջ, իսկ Հայաստանի իշխանությունները հետևողականորեն առաջ են քաշում «խաղաղության պայմանագրի» և Արցախի՝ Ադրբեջանի հետ «ինտեգրման» օրակարգը, Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման խնդիրը փորձում են օրակարգում պահել այլ հասարակական ու քաղաքական միավորներ:

Ի մասնավորի, «Համախմբում» շարժումը մոտ մեկ տասնյակ այլ կառույցների հետ միասին («5165» շարժում, «ԱՐԱՐ» հիմնադրամ, «Թեքեյան» մշակութային միություն, «Ջենեսիս Արմենիա» հիմնադրամ, Այլընտրանքային նախագծեր խումբ, «Կոնցեպտուալ հարթակ», «Ազգային արժեք ակումբ», Քաղաքագետների հայկական ասոցիացիա) և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ փետրվարի 24-ին և 25-ին կազմակերպելու է գիտագործնական համաժողով՝ «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» խորագրով՝ նվիրված Արցախյան շարժման 35-ամյակին։

«Փաստ» թերթի տեղեկություններով, համաժողովի նպատակն է լինելու քննարկել Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման իրավական փաստարկները, դրան նպաստելու ուղիներն ու մեխանիզմները, հստակեցնել Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հիմքում ընկած միջազգային իրավական դոկտրինը և վերհանել դրա քաղաքական հնարավորությունները։ Համաժողովը Հայաստանի, Արցախի, Սփյուռքի և միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրելու այն հանգամանքի վրա, որ թեև ՀՀ գործող իշխանությունները փաստացի ետ են կանգնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման ուղեգծից, Արցախն արդեն կայացած պետություն է, և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը պետք է իրացվի հենց պետության միջազգային ճանաչման ձևով։

Գիտագործնական համաժողովի ընթացքում ելույթ են ունենալու մի շարք գիտնականներ, պետական, հասարակական և քաղաքական գործիչներ, այդ թվում՝ «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը, ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը, ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը, սահմանադրագետ Վարդան Պողոսյանը, միջազգային իրավունքի մասնագետներ Արամ Օրբելյանը, Լևոն Գևորգյանը, պատմաբան, «Համախմբման» խորհրդի անդամ Մենուա Սողոմոնյանը և այլն:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում