Երևանի որոշ փողոցներում կարգելվի ծանր մեքենաների մուտքը
Ճանապարհային նշանների կիրառմամբ՝ Երևանի որոշ փողոցներում կարգելվի ծանր մեքենաների մուտքը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Ծրագիրը կմեկնարկի փոքր կենտրոնից: Հանձնարարվել է վարչական շրջանների ղեկավարների հետ կազմել փողոցների ցանկը: