«Մարտունու մորգում նկարահանում ունեմ, ուղղակի չեմ ուզում, որ հանրապետությունը ցնցում ապրի». հրդեհից մահացած զինվորի պապ (տեսանյութ)
Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում զինվորական կեցավայրի հրդեհից մահացած Արտյոմ Գրիգորյանի պապիկը հերթական անգամ հայտարարում է՝ տղաներին նախապես սպանել են, հետո հրդեհել:
Նա վստահեցնում է, որ Մարտունի համայնքի դիահերձարանից տեսանյութ ունի, որն ավելի քան խոսուն ապացույցն է իր խոսքերի:
«Մարտունու մորգում նկարահանում ունեմ, ուղղակի չեմ ուզում, որ հանրապետությունը մի հատ ցնցում ապրի: Իրանք գիտե՞ն՝ էդ երեխեքը ոնց էին այրված ու պառկած տեղում: Էդ երեխեքի մոխրացած դիերը տեսե՞լ են»,- հարցադրմամբ իշխանությանն է ակնարկում հրդեհից մահացած զինվորի պապը:
Մանրամասները՝ տեսանյութում