ԵԽԽՎ-ի նոր նախագահի անունը կապում են ադրբեջանական կաշառքների հետ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ է ընտրվել իսպանացի պատգամավոր Պեդրո Ագրամունտը, հաղորդում է pravda.com.ua-ն։
Վեհաժողովի անդամներից ոչ մեկ չի հակաճառել նրա ընտրվելու դեմ, ինչի պատճառով ձևական քվեարկություն տեղի չի ունեցել:
Ագրամունտն Իսպանիայի սենատի անդամ է: Քաղաքական գործիչը հայտնի է Ուկրաինայի օգտին իր հայտարարություններով:
Միևնույն ժամանակ, ինչպես գրում է կայքը, որոշ մարդիկ նրա ընտրությունը վիճելի են անվանում, քանի որ նրա անունը հնչել է Ադրբեջանի կողմից ԵԽԽՎ-ի անդամներին կաշառելու վերաբերյալ լրագրողական հետաքննություններում։
Ագրամունտի թեկնածությունն առաջարկվել է Եվրոպական ժողովրդական կուսակցության կուսակցական քվոտայով։ Հիշեցնենք, որ ԵԺԿ անդամ է ՀՀԿ-ն, ՕԵԿ-ը և Ժառանգությունը: