«Ամեն պայման ստեղծելու եմ, որ դուք միշտ ուսում ստանաք»․ Արցախում նախակրթարանի դասապրոցեսը կազմակերպել են տնային պայմաններում (տեսանյութ)
Շուշիի նախկին բնակչուհի, մանկավարժ Նարինե Ավանեսյանը (Գրիգորյան), ով Ստեփանակերտում ևս շարունակում է իր մանկավարժական գործունեությունը՝ նախակրթարանում, այս օրերին տան պայմաններում է շարունակում երեխաների ուսումը։
Նարինե Ավանեսյանը տեսանյութ է հրապարակել և կից գրել․ «Ես ամեն պայման ստեղծելու եմ, որ դուք միշտ ուսում ստանաք։ Չեմ թողնելու այս կորիզը կոտրեք»։