Ադրբեջանն Արցախի գազատարի վրա փական է դրել՝ գողանալով մատակարարվող գազը (տեսանյութ)
Ինչու ենք թանկ վճարում սպառած գազի համար: Այս օրերին գազ սպառողներից շատերն են այս հարցը բարձրացնում: Տարակուսում են: Ամսվա մի մասը գազամատակարարումը խափանված է եղել, սակայն, խոշոր հաշվով, վճարում են նույնքան, որքան նախորդ ամիսներին:
Արցախգազից Արցախի Հանրային Հեռուստատեսությանը պարզաբանել են, թե ինչպես է ստացվել, որ գազամատակարարման օրերը կրճատվել են, սակայն սպառած գազի համար գումարները չեն պակասել: