Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և բեռնատարը․ վիրավոր կաԳորիսի ՏԻՄ ընտրություններին «Ապրելու երկիր»-ն ու «ՀայաՔվե»-ն հանդես կգան «Ապրելու քվե» դաշինքովՄարտուն Գրիգորյանն իշխանության կոկորդին է«Ընդդիմադիրները քաղաքականապես ռուս են». «Կարևորը թուրք չլինես». ՔՊ-ականին արձագանքեց ընդդիմադիր պատգամավորըՀորմուզի նեղուցում հարձակման են ենթարկվել հերթական տանկերը
Ինձ լավ եմ զգում և առաջիկա օրերին կվերադառնամ աշխատանքի. ավտովթարիից հետո թատրոնի տնօրենը գրառում է արել
Ծովագյուղից Դիլիջանի թունել հատվածում իրականացվում է միջին նորոգումԸնտրեցինք, ուրախացանք, փոշմանեցինք... նպաստից զրկված տավուշցիները փոշմանել ենԱրտակարգ դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկում 2-ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնիրը
Ադրբեջանն ամրապնդել է դիրքերը Այգեպարի հատվածում
ՔՊ-ի «դեմբելներն» առիթավորվել են, ընդդիմությանը միացած՝ պատերի տակ Արաքսյա Վարդանյան են «քլնգում». «Հրապարակ»․ Ռուսաստանում արտակարգ պայմաններում մեկնարկել են խորհրդարանական ընտրություններըԻրենց՝ միլիոններ, թոշակառուին՝ հազարներ. իշխանությունն աշխատավարձերը կտրուկ բարձրացնում է.«Ժողովուրդ»Պապիկյանն այցելել է Պեկինի Ազգային պաշտպանական համալսարան․ ձեռք են բերվել պայմանավորվածություններ (տեսանյութ)Այսօր՝ մինչև ժամը 17:00-ը, հոսանքազրկված կլինեն մի շարք հասցեներ
Ձերբակալվել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Հենրիկ Աբրահամյանը
Գործի է անցել Զարեհ Սարգսյանը. «Կազմակերպեք մտնեմ Նիկոլի մոտ, ես գիտեմ ինչ կասեմ». «Իրավունք» Իշխանությունները ամեն գնով փորձելու են Գևորգ Փարսյանից խլել «Կապանատան բանալին». «Հրապարակ»Ռուսական բանակը հրթիռային հարվածներ է հասցրել ՕդեսայինՈվ է ստում․ Ավինյանը, թե՞ Փաշինյանը. «Իրավունք»Պատգամավորից՝ ՍԴ դատավոր․ ինչպես է փոխվել Վլադիմիր Վարդանյանի ունեցվածքը․ «Ժողովուրդ»ՔՊ–ում Պապոյանից ու Թորոսյանից պարզաբանում են պահանջելու. «Հրապարակ»«Որ խելքներդ չի հասնում, ծպտուն մի հանեք. մի՛ խոսացեք՝ դժվար ա՞». Փաշինյանն օդերով է հանել նորելուկներին. «Իրավունք»ՔՊ-ում քննարկվում է Ավետ Կոնջոյանին և Հայկ Սարգսյանին կուսակցությունից հեռացնելու հարցը․ «Ժողովուրդ» Ռազմաբազան ՝ պահեստ. «Հրապարակ»Ո՞վ է հայկին «դուխաթափ» արել. «Իրավունք»Մանվել Փարամազյանը Առուշ Առուշանյանի հետքերով է գնում. «Հրապարակ»Գրատախտակի գնացած պատգամավորը այլ կուսակցությունից է ՔՊ գնացել․ «Ժողովուրդ»Թուրքական բանակի հրամանատարներ ու զինվորներ են տեղափոխվել Ադրբեջան՝ համատեղ զորավարժության համարԷդուարդ Թոփչյանը և կինը` իրավապահների ուշադրության կենտրոնում. «Հրապարակ»Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ԳերմանիաԹրամփ․ Իրանի հետ պատերազմում սկսվել է բեկումնային փուլԳերմանիայի զինված ուժերը կպաշտպանեն Լատվիայի օդային տարածքը Սեյմի ընտրությունների ընթացքումԳագիկ Խաչատրյանին վիրահատած գերմանացի բժիշկը ժամանում է Հայաստան՝ կալանավայրում նրան տեսակցելուՓաշինյանի քաղաքականությունը Արցախի քաղաքական և պետական ժառանգության վերացման գործընթաց է․ ՀակոբյանՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը քննադատել է Բաքվի միջոցառմանը եվրոպացի պաշտոնյաների մասնակցությունըՌԴ ՊՆ․ Չեռնոմորսկի նավահանգստում հարված է հասցվել ռազմական բեռ տեղափոխող նավիՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնԼեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կժամանի ՈւկրաինաՍեպտեմբերի 19-ից Երևանի օդանավակայանի խաչմերուկում երթևեկության փոփոխություն կլինիԿարծիք կա, որ TRIPP-ը նպատակ ունի դուրս մղել Չինաստանին և Ռուսաստանին Հարավային Կովկասից. ՀՀ-ում Իրանի դեսպանԻրանի հետախուզության նախարարությունը խոստացել է գտնել սուննի քարոզչի սպանության մեղավորներինՖրանկֆուրտում մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ պայթյուններ են որոտացելԻսրայելի ընդդիմության առաջնորդը պահանջել է մինչև ընտրությունները կասեցնել 12 նոր դեսպանների նշանակումըԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էՌումինիայի նախագահը վարչապետի պաշտոնում առաջադրել է եվրապատգամավոր Զիգֆրիդ ՄուրեշանինՔննարկվել են պաշտպանության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցեր«Ապրելու երկիր» կուսակցությունը Մարտունի համայնքում ևս կմասնակցի ՏԻՄ ընտրություններինՄիկոյան փողոցում վիճաբանության ժամանակ 59-ամյա տղամարդը գազային ատրճանակ է գործադրել«Պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան, իսկ աղքատության մակարդակը չի նվազել»․ Դանիելյան
Վազող տողեր

Թուրքիայի հետ սահմանի բացումը շատ դրական ազդեցություն կունենան նաև միջազգային իրավիճակի առումով. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը Մյունխենի համաժողովի շրջանակում մասնակցել է Հարավային Կովկասի հարցերով պանելային քննարկմանը՝ «Շարժե՞լ սարերը. Անվտանգության կառուցումը Հարավային Կովկասում» խորագրով: Քննարկմանը մասնակցել են նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտը:

Ստորև ներկայացվում է վարչապետ Փաշինյանին քննարկումը վարողի կողմից ուղղված հարցերն ու պատասխանը.

Հարց - Պրն․ վարչապետ, կխնդրեմ մեկնաբանել ի՞նչ հետևանքներ է ունենում Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը Ձեր երկրի վրա։

Նիկոլ Փաշինյան - Շնորհակալություն։ Կցանկանամ շնորհակալություն հայտնել Ձեզ այս ձևաչափի կազմակերպման համար։ Համաձայն եմ, գուցե սա պատմական հանդիպում է, բայց կարևոր է հասկանալ այն պատմության կոնտեքստը, որն այս պահին կերտվում է, որովհետև մենք կարող ենք տարբեր արդյունքներ կամ հետևանքներ ունենալ, և ես կարծում եմ, մենք պետք է հետապնդենք արդյունք։ Սա մեր մոտեցումն է։

Ինչ վերաբերում է Ձեր հարցին, գլոբալ անկայունությունը չի կարող դրական ազդեցություն ունենալ մեր տարածաշրջանային իրավիճակի վրա, որովհետև գիտեք, որ արդեն տևական ժամանակ է ամբողջ միջազգային ուշադրությունը հասկանալիորեն սևեռված է Ուկրաինայի վրա, և դա մեր տարածաշրջանի համար նոր ռիսկեր է ստեղծում։ Շատ կարևոր է, որ մեր տարածաշրջանը նույնպես արժանանա միջազգային ուշադրության, որովհետև կարծում եմ, որ շատ ռիսկեր կան։

Ո՞րն է մեր մոտեցումը։ Մենք հավատարիմ ենք մնում մեր ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին, որովհետև հավատում ենք, որ ժողովրդավարական բարեփոխումները, ժողովրդավարական ինստիտուտների զարգացումը, օրենքի գերակայությունը, մարդու իրավունքները, անկախ դատական համակարգը կբարելավեն իրավիճակը մեր տարածաշրջանի շուրջ։ Կարծում ենք, որ սա շահավետ է ողջ տարածաշրջանի համար, իսկ մեզ համար շատ կարևոր է՝ աշխատանքի մեր մասն անելու առումով։

Հարց - Պարոն Փաշինյան, Դուք հիմա նաև Թուրքիային եք օգնում այս սարսափելի երկրաշարժի հետ կապված։ Ի՞նչ եք կարծում, կա՞ն արդյոք հարաբերությունների բարելավման հեռանկարներ Հայաստանի և Թուրքիայի միջև։ Հնարավո՞ր է, որ այս սարսափելի աղետն առիթ հանդիսանա ձեր հարաբերություններում փոփոխության համար։

Նիկոլ Փաշինյան - Շնորհակալություն։ Գիտեք, Թուրքիա հումանիտար օգնություն ու փրկարարներ ուղարկելու որոշման հիմքում մենք ունեինք միայն մարդասիրական շարժառիթներ, քանի որ մեր հարևանությամբ միլիոնավոր մարդիկ էին տառապում, բայց այս ընթացքում մենք թուրքական կառավարությունից բավականին դրական ռեակցիայի ականատես եղանք, և եթե այս քայլն ունենա նաև քաղաքական հետևանքներ, դա կլինի էլ ավելի լավ։ Բայց մեր սկզբնական շարժառիթը զուտ մարդասիրական էր, և ինչպես մենք հայտարարել էինք, պատրաստ ենք ցուցաբերել այնքան մարդասիրական օգնություն, որքան մեր հնարավորությունները ներում են, և մենք պատրաստ ենք դա անել։

Ինչ վերաբերում է քաղաքական երկխոսությանը, անկեղծ ասած, մինչև երկրաշարժը մենք արդեն հաստատել էինք քաղաքական երկխոսություն հատուկ ներկայացուցիչների միջոցով, և ես կարծում եմ, այդ երկխոսությունը շատ կարևոր է։ Ես նկատի ունեմ համապատասխան մթնոլորտ ստեղծելու առումով, որտեղ այս որոշումները կայացվեցին։ Եվ մենք կարծում ենք, որ այս մարդասիրական երկխոսության կոնտեքստում քաղաքական որոշումներ կայացնելու հնարավորություններն էլ ավելի բարձր կլինեն։ Մենք պատրաստ ենք առաջ շարժվել և կարծում ենք, որ դիվանագիտական կապերի հաստատումը Թուրքիայի հետ և մեր սահմանի բացումը շատ դրական ազդեցություն կունենան ոչ միայն մեր տարածաշրջանային իրավիճակի հետ կապված, այլ նաև միջազգային իրավիճակի առումով։

Հարց - Այժմ ուզում եմ վերադառնալ հարցին, որի մասին նախագահ Ալիևն ակնարկեց սկզբում։ Խոսքը պատերազմի մասին է, որ սկսվեց երկու տարի առաջ, և հիմա էլ մենք տեսնում ենք մի իրավիճակ, որը դեռևս շարունակում է մնալ ճգնաժամային։ Մենք այստեղ բանակցություններ չենք վարում, բայց միջազգային հանրությունը մտահոգված է հումանիտար իրավիճակով, և մենք, բոլորն ինչպես հետևում են Թուրքիայում հումանիտար իրավիճակին, այդպես էլ հետևում են այնտեղ առկա խնդրին։ Դրսից մենք տեսնում ենք Լաչինի միջանցքը շրջափակված է։ Պարոն վարչապետ, կցանկանայի մի փոքր խոսեիք վստահության ամրապնդման ջանքերի մասին։ Մենք, իհարկե, կցանկանայինք տեսնել լարվածության անկում փոքր քայլերի միջոցով, որը կմոտեցնի այս հակամարտության լուծմանը։

Նիկոլ Փաշինյան - Շնորհակալություն։ Դուք իրավացի եք։ Արդեն 70 օր է, որ Լաչինի միջանցքն արգելափակված է։ Դժբախտաբար, հիմա Լեռնային Ղարաբաղում առկա է հումանիտար ճգնաժամ, ինչպես նաև էներգետիկ ճգնաժամ, որովհետև էլելտրաէներգիայի մատակարարումը դեպի Լեռնային Ղարաբաղ կասեցված է, գազի մատակարարումը նույնպես կասեցված է, և մենք հաշվել ենք, որ վերջին 70 օրվա ընթացքում գազի մատակարարումը կասեցվել է առնվազն 10 անգամ, և սա խնդիր է, որն արժանի է ուշադրության։ Մեր դիրքորոշումը հետևյալն է. 2020թ.-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում մենք ունենք շատ կոնկրետ կետեր Լաչինի միջանցքի հետ կապված, և համաձայն արդ հայտարարության, Ադրբեջանի և ռուս խաղաղապահների պարտականությունն է Լաչինի միջանցքը բաց պահել, բայց հիմա, դժբախտաբար, մենք ունենք բացարձակապես այլ իրավիճակ։ Մենք կարծում ենք, որ միջազգային ուշադրությունը պետք է սևեռված լինի այս իրավիճակի վրա, որովհետև մտավախություն ունենք, որ այս իրավիճակի շարունակականությունը կարող է պատճառել անդառնալի հումանիտար հետևանքներ Լեռնային Ղարաբաղի հայերի համար։

Հարց - Ինչպես ասացի, այստեղ բանակցություններ չենք վարում, բայց կցանկանայի վարչապետ Փաշինյանին հնարավորություն տալ արձագանքել նախագահ Ալիևին։

Նիկոլ Փաշինյան - Շնորհակալություն։ Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին՝ նախագահը նշեց եռակողմ հայտարարության մասին, և այդ հայտարարությունում առկա է Լեռնային Ղարաբաղը, և այս փաստաթղթի տակ առկա է Ադրբեջանի նախագահի ստորագրությունը։

Եվ մենք ունենք Լաչինի միջանցքը, որը պետք է ազատորեն գործեր։ Ի դեպ, համաձայն այդ եռակողմ հայտարարության, Լաչինի միջանցքը պետք է լիներ Ադրբեջանի վերահսկողությունից դուրս, և սա համաձայն Ադրբեջանի նախագահի ստորագրության: Վերջերս Լեռնային Ղարաբաղից մի խումբ հայ երեխաներ փորձում էին ուղևորվել Լաչինի միջանցքով և նրանց կանգնեցրեցին. որոշ դիմակավորված ադրբեջանցիներ ներխուժեցին ավտոբուսի ներս, որտեղ երեխաները ճչում էին։ Սա Լեռնային Ղարաբաղի հայերի վերջին փորձն էր ազատորեն տեղաշարժվել Լաչինի միջանցքով։

Նախագահ Ալիևը նշեց քանդված մզկիթների մասին։ Կցանկանայի նշել, որ 2017թ.-ին Ադրբեջանում մի քանի մզկիթներ քանդվել են նոր ճանապարհներ կառուցելու համար։ Իմիջիայլոց, Խորհրդային տարիներին Ադրբեջանում 1560 մզկիթներ են քանդվել, և դա սովորական բան էր Խորհրդային Միության համար։ Հայաստանում նույնպես քանդվել են եկեղեցիներ և մզկիթներ։ Գիտեք, Լեռնային Ղարաբաղի հայերը չպետք է վճարեն Խորհրդային տարիների պարտքը։ Դա շատ վտանգավոր խոսույթ է, որովհետև ես մտավախություն ունեմ, այնպիսի տպավորություն է, որ Ադրբեջանն այս ամբողջ իրավիճակին փորձում է հաղորդել կրոնական կոնտեքստ։ Դա շատ վտանգավոր է։ Չկա որևէ կրոնական կոնտեքստ այս հակամարտությունում։

Եվ իմիջիայլոց, մեր երկրում մենք ունենք մահմեդական փոքրամասնություն, և ունենք գործող մզկիթ, սա է իրականությունը։ Գիտե՞ք ինչն է Ադրբեջանի խոսույթում մտավախություն առաջացնում. նրա հռետորաբանությունը տպավորություն է ստեղծում, և գուցե այդպես էլ կա, որ Ադրբեջանը որդեգրել է վրեժխնդրության քաղաքականություն: Հնարավոր է` դա է Ադրբեջանի քաղաքականությունը։ Բայց ինչպես նշվեց, մենք շատ բարդ պատմություն ունենք, և ես հենց նոր ասացի, որ այո՛, գուցե սա պատմական հանդիպում է, բայց ի՞նչ նպատակով ենք մենք ցանկանում դա օգտագործել։ Անհանդուրժողականություն, ատելություն բորբոքելո՞ւ, ագրեսիվ հռետորաբանություն մեր տարածաշրջանու՞մ, թե հակառակը՝ օգտագործել այս հարթակը` իրավիճակը բարելավելու համար։

Մենք կարծում ենք, որ այս հարթակը պետք է օգտագործել կառուցողական մտադրություններով։ Իհարկե, մենք հիմա կարող ենք թշնամության մասին շատ պատմություններ պատմել, բայց ո՞րն է ղեկավարների դերը՝ խորացնե՞լ այդ թշնամանքը, թե՞ օգտագործել մեր հնարավորությունները, մեր մանդատները։ Ես հպարտ եմ որ ես, մեր Կառավարությունը, նույնիսկ աղետալի պատերազմից հետո կարողացավ մեր երկրում անցկացնել ազատ, ժողովրդավարական ընտրություններ, որն ամբողջ աշխարհի կողմից ճանաչվեց որպես ազատ և ժողովրդավարական, թափանցիկ և մրցունակ։ Եվ ինչպես ասացի, մեր տեսանկյունից, լուծումը ժողովրդավարությունն է, լուծումը թափանցիկությունն է, լուծումը երկխոսությունն է, լուծումը հարգանքն է բոլոր երկրների հանդեպ։ Եվ մենք պատրաստ ենք աշխատել այդ ուղղությամբ։ Շնորհակալություն։

Հարց - Պարոն վարչապետ, Դուք մի քանի անգամ նշել եք, որ ՀԱՊԿ-ն այնքան էլ արդյունավետ չէ այս պահին, և հարց է բարձրացվում, որ Հայաստանը կարող է լքել այն։ Կխնդրեի մեկնաբանել։

Նիկոլ Փաշինյան - Գիտեք, մենք որոշակի մտահոգություններ ունենք ՀԱՊԿ-ի հետ կապված, և այդ մտահոգությունները հանրային են եղել: Մենք այդ հարցերը բարձրացրել ենք մեր գործընկերների մոտ, փաստացիորեն հանրայնացրել ենք, և մտահոգությունները դեռ առկա են: Աշխատում ենք այդ հարցերին, մտահոգություններին լուծումներ գտնելու ուղղությամբ։