Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և բեռնատարը․ վիրավոր կաԳորիսի ՏԻՄ ընտրություններին «Ապրելու երկիր»-ն ու «ՀայաՔվե»-ն հանդես կգան «Ապրելու քվե» դաշինքովՄարտուն Գրիգորյանն իշխանության կոկորդին է«Ընդդիմադիրները քաղաքականապես ռուս են». «Կարևորը թուրք չլինես». ՔՊ-ականին արձագանքեց ընդդիմադիր պատգամավորըՀորմուզի նեղուցում հարձակման են ենթարկվել հերթական տանկերը
Ինձ լավ եմ զգում և առաջիկա օրերին կվերադառնամ աշխատանքի. ավտովթարիից հետո թատրոնի տնօրենը գրառում է արել
Ծովագյուղից Դիլիջանի թունել հատվածում իրականացվում է միջին նորոգումԸնտրեցինք, ուրախացանք, փոշմանեցինք... նպաստից զրկված տավուշցիները փոշմանել ենԱրտակարգ դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկում 2-ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնիրը
Ադրբեջանն ամրապնդել է դիրքերը Այգեպարի հատվածում
ՔՊ-ի «դեմբելներն» առիթավորվել են, ընդդիմությանը միացած՝ պատերի տակ Արաքսյա Վարդանյան են «քլնգում». «Հրապարակ»․ Ռուսաստանում արտակարգ պայմաններում մեկնարկել են խորհրդարանական ընտրություններըԻրենց՝ միլիոններ, թոշակառուին՝ հազարներ. իշխանությունն աշխատավարձերը կտրուկ բարձրացնում է.«Ժողովուրդ»Պապիկյանն այցելել է Պեկինի Ազգային պաշտպանական համալսարան․ ձեռք են բերվել պայմանավորվածություններ (տեսանյութ)Այսօր՝ մինչև ժամը 17:00-ը, հոսանքազրկված կլինեն մի շարք հասցեներ
Ձերբակալվել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Հենրիկ Աբրահամյանը
Գործի է անցել Զարեհ Սարգսյանը. «Կազմակերպեք մտնեմ Նիկոլի մոտ, ես գիտեմ ինչ կասեմ». «Իրավունք» Իշխանությունները ամեն գնով փորձելու են Գևորգ Փարսյանից խլել «Կապանատան բանալին». «Հրապարակ»Ռուսական բանակը հրթիռային հարվածներ է հասցրել ՕդեսայինՈվ է ստում․ Ավինյանը, թե՞ Փաշինյանը. «Իրավունք»Պատգամավորից՝ ՍԴ դատավոր․ ինչպես է փոխվել Վլադիմիր Վարդանյանի ունեցվածքը․ «Ժողովուրդ»ՔՊ–ում Պապոյանից ու Թորոսյանից պարզաբանում են պահանջելու. «Հրապարակ»«Որ խելքներդ չի հասնում, ծպտուն մի հանեք. մի՛ խոսացեք՝ դժվար ա՞». Փաշինյանն օդերով է հանել նորելուկներին. «Իրավունք»ՔՊ-ում քննարկվում է Ավետ Կոնջոյանին և Հայկ Սարգսյանին կուսակցությունից հեռացնելու հարցը․ «Ժողովուրդ» Ռազմաբազան ՝ պահեստ. «Հրապարակ»Ո՞վ է հայկին «դուխաթափ» արել. «Իրավունք»Մանվել Փարամազյանը Առուշ Առուշանյանի հետքերով է գնում. «Հրապարակ»Գրատախտակի գնացած պատգամավորը այլ կուսակցությունից է ՔՊ գնացել․ «Ժողովուրդ»Թուրքական բանակի հրամանատարներ ու զինվորներ են տեղափոխվել Ադրբեջան՝ համատեղ զորավարժության համարԷդուարդ Թոփչյանը և կինը` իրավապահների ուշադրության կենտրոնում. «Հրապարակ»Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ԳերմանիաԹրամփ․ Իրանի հետ պատերազմում սկսվել է բեկումնային փուլԳերմանիայի զինված ուժերը կպաշտպանեն Լատվիայի օդային տարածքը Սեյմի ընտրությունների ընթացքումԳագիկ Խաչատրյանին վիրահատած գերմանացի բժիշկը ժամանում է Հայաստան՝ կալանավայրում նրան տեսակցելուՓաշինյանի քաղաքականությունը Արցախի քաղաքական և պետական ժառանգության վերացման գործընթաց է․ ՀակոբյանՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը քննադատել է Բաքվի միջոցառմանը եվրոպացի պաշտոնյաների մասնակցությունըՌԴ ՊՆ․ Չեռնոմորսկի նավահանգստում հարված է հասցվել ռազմական բեռ տեղափոխող նավիՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնԼեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կժամանի ՈւկրաինաՍեպտեմբերի 19-ից Երևանի օդանավակայանի խաչմերուկում երթևեկության փոփոխություն կլինիԿարծիք կա, որ TRIPP-ը նպատակ ունի դուրս մղել Չինաստանին և Ռուսաստանին Հարավային Կովկասից. ՀՀ-ում Իրանի դեսպանԻրանի հետախուզության նախարարությունը խոստացել է գտնել սուննի քարոզչի սպանության մեղավորներինՖրանկֆուրտում մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ պայթյուններ են որոտացելԻսրայելի ընդդիմության առաջնորդը պահանջել է մինչև ընտրությունները կասեցնել 12 նոր դեսպանների նշանակումըԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էՌումինիայի նախագահը վարչապետի պաշտոնում առաջադրել է եվրապատգամավոր Զիգֆրիդ ՄուրեշանինՔննարկվել են պաշտպանության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցեր«Ապրելու երկիր» կուսակցությունը Մարտունի համայնքում ևս կմասնակցի ՏԻՄ ընտրություններինՄիկոյան փողոցում վիճաբանության ժամանակ 59-ամյա տղամարդը գազային ատրճանակ է գործադրել«Պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան, իսկ աղքատության մակարդակը չի նվազել»․ Դանիելյան
Քաղաքականություն

Թիկունքից նոր հարված՝ օրվա իշխանությունների կողմից. Ռուբեն Հակոբյան

Օրվա իշխանությունների կողմից թիկունքից նոր հարված, այս անգամ արդեն Հայաստանի ուղղությամբ, 95թ. ԱԺ ընտրություններն ու Սահմանադրական հանրաքվեն էր, առավել ևս՝ 96-ին աննախադեպ կեղծիքներով անցկացրած նախագահական ընտրությունները։ Այս մասին ֆեյսբուքում գրել է Ակունք» քաղաքական վերլուծությունների կենտրոնի ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

«Նրանք չթաքցրեցին ընտրությունների արդյունքների նկատմամբ իրենց մոտեցումը, եթերից հրապարակավ հայտարարելով՝ «...եթե անգամ ընդդիմությունը հավաքած լինեին 100 տոկոսանոց ձայն, միանշանակ է, որ ո՛չ բանակը, ո՛չ ներքին գործերը նման քաղաքական ղեկավարներ չեն ընդունելու և չեն ընդունել»։

Իշխանությունը բավական դաժան վարվեց Վազգեն Սարգսյան նկատմամբ՝ իրենց քաղաքական թիմի նշանաբանի հեղինակ կարգելով նրան։ Բանակն ամբողջությամբ ընդգրկվեց նախընտրական և հետընտրական գործընթացներում։ Այդ ընթացքում ուժային կառույցները աչքի ընկան իրենց հակաօրինական ու ագրեսիվ գործողություններով։

Ընտրակեղծիքների դեմ պայքարող ԱԺ ընդդիմադիր մի քանի պատգամավորներիս զրկվեցին անձեռնամխելիությունից և մահապատժի հոդվածներով կալանավորվեցին...

Միջազգային կառույցները բացասական գնահատեցին հատկապես նախագահական ընտրությունների կազմակերպման ողջ ընթացքն ու արդյունքները՝ մեզ «զրկելով» տարածաշրջանում ժողովրդավարական բաստիոն լինելու կարգավիճակից, ինչը, որպես լրացուցիչ փաստարկ, երբեմն օգտագործում էինք միջազգային հարթակներում։

Ընտրությունների միջոցով ընդդիմությանն իշխանություն չհանձնելու սկզբունքն ու կադրային քաղաքականության հարցում «...պոլի փեդ լինի՝ ՀՀՇ-ից լինի» հայտնի կարգախոսները մեկտեղվեցին՝ պետականաշինության տարածքից լուսանցք մղելով ինտելեկտը, պրոֆեսիոնալիզմը, պետական մտածողությունն ու սկզբունքայնությունը։ Արդյունքում՝ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը նմանվեց այն նավավարին, ով հերոսաբար կարողացավ փրկել նավը փոթորկվող ծովում՝ ապահովելով արցախյան առաջին ազատամարտի փառավոր հաղթանակը, բայց խեղդվեց սեփական տարածքով հոսող գետում՝ ինչ որ միջնորդություններով ծնված Բիշքեկյան համաձայնագիրի, ինչպես նաև՝ իշխանության մնալու գայթակղությանը չդիմանալու արդյունքում։ Դրանք առաջին քայլերն էին դեպի ճչացող ինքնախաբեության նիրվանան, երբ իշխանությունը ժողովրդին համոզում էր, թե կառուցում են ազատ, անկախ ու ժողովրդավարական պետություն, բայց...

Ափսոսանքով ու ցավով եմ արձանագրում սա՝ որպես այդ իրադարձությունների ականատես և ընդդիմության ՝ներկայացուցիչ։

Ցավոք, իշխանության եկած մյուս քաղաքական ուժերը նույպես գայթակղվեցին արդեն ավանդույթի ուժ սատացած այդ կարգախոսներից՝ գնահատական չտալով և դասեր չքաղելով գործած սխալներից։ Ցավալի էր տեսնել, թե ինչպես էին փորձառու և քաղաքական հստակ ստորագրություն ունեցող կադրերն ԱԺ մեծամասնական ընտրատարածքներում պարտվում հասարակությանը բոլորովին անհայտ անձերի, որոնց թիկունքում հիմնականում օրվա իշխանությունների ներկայացուցիչներն էին՝ օլիգարխիայի ու կրիմինալ աշխարհի ներկայացուցիչների հետ ձեռք-ձեռքի տված։ Նույն պատկերին կարող էինք ականատես լինել նաև որոշ նախարարներ ու մարզպետներ, դիվանագիտական ոլորտում նշանակումներ կտարելիս։

Քաղաքական զարգացումներում ուժային կառույցներին առանցքային դերակատարություն տալն ավարտվեց խորհրդարանի երկրապահացումով (97-99թթ.), ինչն էապես նպաստեց պետության թիվ մեկ Օրենսդիր մարմնի ապաքաղաքականացմանն ու լուրջ հարված էր ԳԽ-ի կողմից սկզբնավորված հայրենական պառլամենտական մշակույթին։

Այսպիսի քայլերով սկսվեց այն ծննդատան շինարարությունը, որտեղ պետք է սաղմնավորվեր և ծնվեր Հայաստանը դեպի կործանում տանող «ապագա կա»-ի խորհրդանիշը»,-գրել է նա։