Վրաերթի է ենթարկվել 51-ամյա կին. վարորդն իր մեքենայով տեղափոխել է հիվանդանոց
Փետրվարի 17-ին, ժամը 12.10-ի սահմաններում, «Օպել Օմեգա» մակնիշի մեքենայի վարորդը Մասիս-Մարմարաշեն ճանապարհին վրաերթի է ենթարկել 51-ամյա կնոջ և իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց: Այս մասին հայտնում են ոստիկանությունից:
Կատարվում է քննություն: