«Մարտունա քյալամը, կարտոլը տանող չկա». գյուղում ճգնաժամ է. (տեսանյութ)
Գեղարքունիքի մարզի Զոլաքար համայնքի բնակիչները պնդում են, որ այս տարի չեն կարողացել իրացնել իրենց գյուղմթերքը, մթերումներ էլ չեն կատարվել, շատերի գյումթերքն արդեն փչացել է, շատերին էլ պահեստում է փչանում. «քյալամը նույնիսկ երեսուն դրամով չենք կարողանում իրացնել` հարյուրավոր կիլոգրամներով մնացել է, շատերը մի մասը թափել են, չգիտենք` ոնց յոլա գնանք, մեր հույսը քյալամն էր, բայց ըտեղ էլ տուժեցինք»,- մանրամասնեցին գյուղացիները:
Չնայած գյուղացիների պնդումներին, գյուղապետ Արման Զաղրայանը վստահեցնում է` մթերում գյուղում իրականացվել են, գյուղացիները դժգոհություններ չունեն: Համայնքի բնակիչները հակադարձում են գյուղապետին. «էտ ե՞րբ է մթերող կազմակերպություն գյուղ մտել կամ եթե մտել է, արտոնյալների բերք է տարել»:
Մանրամասները՝ տեսանյութում