Տարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում սեպտեմբերի 23-ի դրությամ
Տո մարշալի կոչում էլ շնորհեք՝ մեկ է, Արմեն Գրիգորյանը մնալու է իր արմատներն ու հայրենիքը ուրացած. Տիգրան Աբրահամյան
Ուիթքոֆը Իրանի հետ խորհրդակցությունները հաջողված է անվանելՀայաստանը մանկական Եվրատեսիլում կներկայացնի Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի դուստրը
2025 թ․ լավագույն հրշեջ-փրկարար է ճանաչվել Սևակ Ստեփանյանը (տեսանյութ)
Փաշինյանը հակահայկական հայտարարություններ է անում Երևանում անցկացվող միջազգային համաժողովում. ՍասունյանՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակըTRIPP-ը նոր դարաշրջան կբացի մեր երկրի և տնտեսության համար. ՓաշինյանՔանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի որոշ հասցեներում մինչև ժամը 18:00-ը գազ չի լինիԵրևանում այսօր ջերմաստիճանը կհասնի մինչև +34-իԱնձնագրային բաժիններում խլուրդներ են աշխատում. «Հրապարակ»Քննիչը դատի է տվել քննչական կոմիտեի պետին. «Հրապարակ»Իրանի հետ հակամարտության ընթացքում զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 19-իԵրկու պետական գերատեսչություն դրսևորում է անգործություն և արհամարհում են Փաշինյանի հրահանգները. «Ժողովուրդ»Դիլիջանում թեժ ընտրապայքար կլինի, Իջեւանում՝ ոչ. «Հրապարակ»
Աղջկաս մի կողմից հայտնել են, որ ունի վկայի կարգավիճակ, իսկ մյուս կողմից սպառնացել են ձերբակալությամբ և ձեռնաշղթաների կիրառմամբ. Զարուհի Փոստանջյան
Ավետ Կոնջորյանի շուրջ պատմությունը ՔՊ-ում նոր փուլ է մտնում. «Ժողովուրդ»Այսօր՝ մինչև ժամը 17:00-ը, լույս չի լինիԻրանի հարավում պայթյուն է որոտացելԱպարանում կգործարկե՞ն Գորիսի մոդելը. «Հրապարակ»Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը կասեցվել է․ «Ժողովուրդ»Ով է Կապանում Իրանի նոր գլխավոր հյուպատոսը. «Հրապարակ»Ռուսաստանը ռմբակոծում է Զապորոժիեն և Խարկովը. կան զոհեր և վիրավորներԱնի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան շնորհելը ԱԳՆ-ում թեժ քննարկման թեմա է դարձել. «Ժողովուրդ»ՔՊ-ն Էդուարդ Բաբայանին չի ուզում առաջադրել. «Հրապարակ»Պենտագոնը 2024 թվականին կտրուկ ավելացրել է Հայաստանի ռազմական ֆինանսավորումըՔրիստիննե Գրիգորյանը Բաքվից վերադարձել է Երևան (տեսանյութ)Ուիթքոֆն ու Քուշները Նյու Յորքում հանդիպել են Իրանի ԱԳ նախարարի հետՄեծ էգոներ հանդերձարանում. հայտնի է, թե ինչ որոշում է կայացրել Ռեալը Մոուրինյուի ապագայի հարցումՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակը«Ամեն ինչ կարող եմ կորցնել, բայց Քեզ, Տե’ր, ո՛չ»․ Անանիա ՍրբազանԱլիևի նկարած քարտեզը․ Արթուր ԽաչատրյանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԿոտայքի մարզում գողացել են շենքի տանիքի մետաղական հատվածն ու պատուհաններըՓեսան վրաերթի է ենթարկել աներձագին, ապա դիմել փախուստի. վիրավորը մահացել էԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. Armlur․amԱդրբեջանում պահվող հայ գերիները հայտնում են իրենց իրավունքների խախտումների մասին․ Human Rights WatchՄեկ շաբաթ է՝ Պարսեղովի փողոցում խմելու ջրի խողովակը վնասվել, ու ջուրը մի քանի կմ հոսում էԹրամփն ու Զելենսկին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում․ մանրամասներ2020-ի պատերազմից առաջ ադրբեջանական զինուժի կուտակումների մասին իշխանությունները տեղեկացված են եղելԹրամփը կոչ է արել Հռոմի ստատուտի մասնակից երկրներին դուրս գալ Միջազգային քրեական դատարանիցՀՀ-ն ու Իտալիան պայմանավորվել են ռազմական կրթության ոլորտում համագործակցությունը ընդլայնելու շուրջԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱդրբեջանը դադարեցրել է իրանական ավիաընկերությունների օդանավերի թռիչքները ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառովԱվտովթար Շիրակի մարզում․ «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել, կա 4 վիրավորՀայաստանի և Վրաստանի կենտրոնական բանկերը համագործակցության հուշագիր են ստորագրելՄեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհներըՈվքեր են մեկնել Փաշինյանի հետ Նյու ՅորքՀարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորություններ կան. Կոբախիձե
Հասարակություն

Ի՞նչ էր անում ԵԿՄ-ին պատկանող մեքենան` Ծաղկաձորի փաբերից մեկի դիմաց. գինարբուքի հատուկ հանձնարարակա՞ն կար, թե՞ խրախճանքի անվտանգությունն էիք հսկում

Թերևս բոլորն են հիշում Սասուն Միքայելյանի 2018 թվականի հայտարարությունը, թե` 

                          «Այս հաղթանակը Արցախյան պատերազմից կարևոր էր»...

Նրա այս հայտարարությունը շատերին զրամացրեց, քանի որ պատերազմի միջով անցած ու իրեն ազատամարտիկ համարող մարդը, ով նույն այդ պատերազմում բազում ընկերներ է կորցրել` հողի, հայրենիքի կռիվ տալով, նման անհեթեթ բան հայտարարելու իրավունք չուներ։

Իրականում այն, ինչ ասաց Սասուն Միքայելյանն այդ ժամանակ` քաղաքական ծրագիր էր, որը պետք է իրականացներ ու դեռ շարունակում է իրականացնել Նիկոլ Փաշինյանը։ Այսինքն` իշխանություն` Արցախի փոխարեն...

Ու Սասունն էլ, ականջները կախ, մտավ այդ դավադրության մեջ։ Նա, որ դեռ 90–ականներին հայրենիքի փրկության համար կանգնած էր առաջնագծում որպես ազատամարտիկից, հատկապես 2018–ից հետո շատ արագ վերածվեց շարքային չինովնիկի...

«Հեղափոխությունն» Արցախյան ճակատամարտից վեր դասող Սասունն անտարբեր մնաց 2020-ի սեպտեմբերի վերջին սկիզբ առած պատերազմին...

Արդարության համար պետք է հիշել, որ նա իր ջոկատով պատերազմն սկսելուց մի քանի օր անց մեկնեց ճակատ։ Ջոկատը կռվեց, իսկ Սասունը մի կողմ քաշվեց դաշտից։

Նա իր համար շատ հարմար պահի, «վիրավորվեց» ու «ճիշտ ժամանակին» էլ դուրս եկավ հիվանդանոցից (երբ արդեն կապիտուլիացիայի փաստաթուղթը ստորագրված էր)։

Այսօր էլ ոչինչ չի փոխվել. Սասունը տեղյակ է դավադրության մասին ու դրա մասն է կազմում։ Նա վերջին շրջանում արդեն երկու անգամ ստոաբար կրկնեց, թե`

                                             «30 տարի մենք բանակ չենք ունեցել»...

Իհարկե, նա այս նախադասությունը ասաց այլ «վերադասավորումներով», սակայն դրանից այն իր իմաստը չփոխեց։ 

Ամոթ ու տգեղ երևույթ է, երբ հայրենիքի համար «կռված» տղերքը՝ հասկանալով հայրենիքի անվտանգության գինը, հայրենիքի փրկության ճանապարհին կորցնելով բազում ընկերներ՝ վաճառում են հոգին ու մտնում քաղաքական առևտրի մեջ․․․ Սասունը նաև կասկածի տակ է դնում իր ազատամարտիկ լինելը` արդյոք իսկապե՞ս կռվելէ  հանուն հայրենիքի, թե՞ միայն իմիտացիա է ստեղծել...

Սասունի համար արժեքները փոխվել են․ նա, կրկնելով կապտուլյացիայի փաստաթուղթ ստորագրած Փաշինյանի թեզը,  ընտրություն է դնում Հայաստանի ու Արցախի միջև։ Դիմելով գեներալներին, նա եթերի ժամանակ հայտարարել է.

                      «Իրանց Հայաստանն ա՞ պետք, թե՞ Արցախը, չեմ հասկանում»...

Ի դեպ, նույն հարցազրույցում, Սասուն Միքայելյանը գեներալներից մեկին մեղադրել է «Ծաղկաձորները քարշ գալու» մեջ...

Այստեղ մի հատ հարց Միքայելյանին. ի՞նչ էր անում ԵԿՄ-ին պատկանող մեքենան` Ծաղկաձորի փաբերից մեկի դիմաց. ի՞նչ գործ ունեին այնտեղ «քո մարդիկ։ Գինարբուքի հատուկ հանձնարարակա՞ն ունեին, թե՞ խրախճանքի մեջ գտնվողների անվտանգությունն էին հսկում։

Եվ, ընդհանրապես, ի՞նչ իրավունքով է ԵԿՄ օգտագործման մեքենան տնօրինվում սեփական կարիքների համար։ Այն էլ` այս ու այն հասարակական վայրերում «ճռռիկներ» անելով...

Փաստն այն է, որ Սասուն Միքայելյանը, ով ղեկավարում է Երկրապահ կամավորների միությունը և պատասխանատու է երկրի անվտանգության համար, այսօր կիսում է կապտուլյանտի իշխանությունը և, երկրին զուգահեռ, քանդում են նաև ԵԿՄ-ն ու արեզրկում եկիրը պահած իր ընկերնեի թափած արյունը...

Արմինե Մկրտումյան