Գևորգ Սաֆարյանի փաստաբանը կդիմի Վճռաբեկ դատարան
Վերաքննիչ դատարանը մերժեց Գևորգ Սաֆարյանի բողոքը՝ ուժի մեջ թողնելով երկամսյա կալանքի մասին Առաջին ատյանի դատարանի որոշումը։ newspress.am-ի հետ զրույցում Գևորգ Սաֆարյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը նշեց, որ վերաքննիչ դատարանի մերժման հիմքերը դեռ գրավոր չի ստացել:
«Իմ պաշտպանյալին առանց լուրջ հիմքերի կալանավորել են, որոշումը բողոքարկելու ենք Վճռաբեկ դատարան»,- մանրամասնեց նա:
Տիգրան Հայրապետյանը նաև տեղեկացրեց, որ գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդություն է ներկայացվելու:
Փաստաբանը վերահաստատեց, որ Գևորգ Սաֆարյանի նկատմամբ կալանավայրում ճնշումներ են գործադրվել, ուժ է կիրառվել, ինչը ապացուցելու համար անհրաժեշտ է դատաբշկական փորձաքննություն իրականացնել:
Հիշեցնենք, որ Գևորգ Սաֆարյանը կալանավորվել է Ազատության հրապարակում իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով: