Չավուշօղլուն տեսանյութ է տեղադրել, որում նաև հայերենով շնորհակալություն են հայտնում
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն տեսանյութ է տեղադրել և գրել, որ բարեկամը դժվար օրվան է հայտնի լինում։
Տեսանյութի մեջ Թուրքիային օգնություն ցուցաբերած երկրների փրկարարների նկարների ֆոնին գրվում է այդ երկրի անունը եւ տվյալ երկրի ազգային լեզվով «շնորհակալություն» բառը։ Հայաստանի փրկարարների լուսանկարը եւս ներկայացվել է, որի տակ գրվում է «շնորհակալ եմ»։
Dost kara günde belli olur!
— Mevlüt Çavuşoğlu (@MevlutCavusoglu) February 17, 2023
Şükranla…
A friend in need is a friend indeed!
We are grateful… pic.twitter.com/tgJ5ZF9I3D