Կալանավորվել է ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող 31-ամյա Արամը
Խարդախության մեղադրանքով հետախուզվողը ներկայացավ ոստիկանություն
Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզների և վետերանների բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի 17-ին բաժին է ներկայացել 31-ամյա Արամ Շ.-ն: Նա փետրվարի 1-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: