Խաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-ՆակալյանՊապոյանը հանդիպել է Թուրքիայի գյուղատնտեսության նախարարին, քննարկել են ուղիղ առևտրի վերաբերյալ հարցերՀոկտեմբերի 17-ից թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկվեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսներովԻջևանին կվերադարձվեն Աչաջրի գյուղապետարանի շենքի 103.5 քմ և Մշակույթի տան 21.28 քմ տարածքներըԳերությունից վերադարձածները մղձավանջներ են տեսնում, քնի հետ կապված խնդիր ունեն. սոցիոլոգԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել թուրք լրագրողի նկատմամբԵրկրի թիվ մեկ մարդը հավաքական առումով հայրենիքի պաշտպանն է․ ԱբրահամյանԹուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների ակտիվացումը շատ կարևոր ձեռքբերումների կհանգեցնեն. թուրք նախարարՎեհափառը իր գնահատանքն է հայտնել «Save Armenia»-ի պատվիրակությանը՝ արցախահայության իրավունքների պաշտպանության ջանքերի համարԱդրբեջանը վերադառնում է ռուսական գազին, կամ Երևանի հերթական սխալ հաշվարկը. Վահե ԴավթյանՓաշինյանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը պայմանավորվել են շարունակել համագործակցությունըՔըրքորյան-Մեծարենց-Սիսակյան փողոցների խաչմերուկում տեղադրվել են տեսանկարահանող տեխնիկական միջոցներԱնթալիայի հեղեղված հյուրանոցում դաշնակահարը «Տիտանիկ» ֆիլմի սաունդթրեքից մի հատված է նվագել (տեսանյութ)Կասեցվել է Գյումրիում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՔննարկվել են Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերՌուսական բանակի հարձակման հետևանքով Խարկովում կան մեծ թվով զոհեր և վիրավորներԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպՏարածքի նկատմամբ ինքնիշխանությունն առանց ժողովրդի իմաստազուրկ է դառնում. Եղիշե ԿիրակոսյանՀայ գերիները զրկված են նամակներ ուղարկելու և նամակներ ստանալու հնարավորությունից. «Հայփոստ»-ն էլ հրաժարվում է նամակ ուղարկել. Սիրանուշ ՍահակյանԲԴԽ-ն Մարինե Մխիթարյանի թեկնածությունն է առաջարկել նախագահին՝ դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համարԲաքվում պահվող հայ գերիների խnշտшնգnւմները շարունակական բնույթ են կրում. Սիրանուշ ՍահակյանԹուրքիայում ջրհեղեղների հետևանքով կան զոհեր և անհետ կորածներԱզատան գյուղում բնակարանի գողությունը բացահայտվել է. եղել են 4 հոգով, որոնցից մեկը՝ համագյուղացի (տեսանյութ)«Բա եթե եղբայրական են հարաբերությունները, ինչո՞ւ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում». Էդուարդ Շարմազանով
Մամուլ

Արգիշտի Քյարամյանին գնդապետի կոչում տվել են նշանակելուց մեկ ամիս անց. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. 

«Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի՝ ԱԱԾ փոխտնօրեն, ապա տնօրեն դառնալու կապակցությամբ մեզ նոր հանգամանքներ են հայտնի դարձել։ Հիշեցնենք, որ Քյարամյանը հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեց այն ժամանակ, երբ նշանակվեց Պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ, ապա, մի քանի օր անց, դարձավ ՊՎԾ պետի ժամանակավոր պաշտոնակատար, քանի որ ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի դեմ քրեական գործ էր հարուցվել, եւ նրա պաշտոնավարումը դադարեցվել էր։ 2020 թվականին Արգիշտի Քյարամյանը նշանակվեց Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ։ Քյարամյանն այդ պաշտոնին նշանակվել չէր կարողանա, եթե 2018 թվականին «Քննչական կոմիտեի մասին» օրենքը չփոխվեր, ու կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնին նախկինում առաջադրվող խիստ պահանջները չնվազեցվեին․ նախկինում այդ պաշտոնին նշանակվելու համար պետք է անձն ունենար արդարադատության գնդապետի կոչում, իսկ 2018-ից հետո ընդամենը արդարադատության առաջին դասի խորհրդական լիներ, որը զինվորական կոչումների հետ եթե համեմատենք, ապա կապիտանի կոչմանը հավասարազոր դասային աստիճան է։

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնում 1 օր պաշտոնավարելուց հետո Արգիշտի Քյարամյանը նշանակվեց ԱԱԾ տնօրենի տեղակալ։ Բանն այն է, որ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 19-րդ հոդվածը հստակ նշում է, որ «Պետական լիազոր մարմնի ղեկավարի տեղակալ կարող է նշանակվել ազգային անվտանգության մարմինների այն ծառայողը, ով մինչեւ նշանակումը զբաղեցրել է ազգային անվտանգության մարմինների ծառայողների բարձրագույն խմբի պաշտոն կամ մինչեւ նշանակումը առնվազն 3 տարի զբաղեցրել է ազգային անվտանգության մարմինների ծառայողների գլխավոր խմբի պաշտոն եւ ունի գնդապետից ոչ ցածր կոչում»:

Մինչեւ նշանակումը Քյարամյանն ազգային անվտանգության մարմիններում 1 օր անգամ չի աշխատել, 2013-2014 թվականներին ծառայել է ոստիկանությունում, ապա աշխատել է ՀՀ քննչական կոմիտեի քննչական բաժնում` որպես քննիչ: 2016թ. հունիսի 1-ից մինչեւ 2018թ. հունիսի 6-ն աշխատել է ՀՀ դատախազությունում` որպես Շիրակի մարզի դատախազության, ապա՝ Երեւան քաղաքի դատախազության դատախազ: 2018թ. հունիսի 8-ից մինչեւ 2019թ. փետրվարի 26-ն աշխատել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի համակարգում` զբաղեցնելով իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության պետի, հետաքննության վարչության պետի, հետաքննության եւ օպերատիվ-հետախուզության վարչության պետի տեղակալի պաշտոնները: Դրանից հետո էլ տեղափոխվել է պետական վերահսկողական ծառայություն։ Այստեղից ակնհայտ է դառնում, որ Քյարամյանի նշանակումը հակասում է «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքին։

Ինչ վերաբերում է Քյարամյանի՝ գնդապետի զինվորական կոչմանը․ Քյարամյանն ԱԱԾ տնօրենի տեղակալ է նշանակվել 2020 թ. մայիսի 5-ին, իսկ ԱԱԾ տնօրենի գաղտնի հրամանագրով նրան գնդապետի կոչում է շնորհվել նույն թվականի հունիսի 1-ին, այսինքն՝ նշանակումից 1 ամիս անց, մինչդեռ գնդապետի կոչումը նման պաշտոն զբաղեցնելու համար ուղղակի պարտադիր էր, դա օրենքի պահանջն է։ Ըստ էության, Սահմանադրություն եւ օրենքներ են խախտվել, ու այս նշանակումն ապօրինի է կատարվել: Այստեղից հետեւում է, որ Արգիշտի Քյարամյանը, չունենալով ո՛չ պահանջվող զինվորական կոչումը, ո՛չ համապատասխան ծառայողական փորձը, նշանակվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնին։ Ավելին՝ գնդապետի զինվորական կոչում ստանալուց ընդամենը 7 օր անց՝ 2020 թվականի հունիսի 8-ին էլ նշանակվել է ԱԱԾ տնօրեն։

2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում՝ հոկտեմբերի 8-ին, Քյարամյանն ազատվեց ԱԱԾ տնօրենի պաշտոնից, դեկտեմբերի 24-ին նշանակվեց ՔԿ նախագահի տեղակալ, իսկ 2021 թվականի հուլիսին՝ ՔԿ նախագահ։ Այդ ընթացքում, բացի գնդապետի կոչումից, Քյարամյանը ստացել է նաև արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի բարձր դասային աստիճան և «Արիության մեդալ»` Արցախի նախագահի կողմից»: