Դոհա-Երեւան ուղիղ չվերթներ կիրականացվեն
Qatar Airways ավիաընկերությունը հայտարարել է, որ մայիսի 15-ից կսկսի իրականացնել Դոհա-Երեւան ուղիղ չվերթները:
Դեպի Հայաստան ուղիղ թռիչքները կիրականացվեն շաբաթական 4 անգամ՝ A320 ինքնաթիռներով:
Qatar Airways ընկերության գործադիր տնօրեն Ակբար Ալ Բաքերն ասել է, որ դեպի Երեւան կամ Երեւանից մեկնող ուղեւորներն ավիաընկերության համաշխարհային ցանցի միջոցով ավելի հեշտ կհասնեն աշխարհի այլ կետեր:
Qatar Airways-ն ընդլայնում է իր թռիչքների աշխարհագրությունը՝ այս տարի ներառելով նոր ուղղություններ, ինչպես Լոս Անջելեսը, Բոստոնը եւ Ատլանտան:
Qatar Airways ավիաընկերությունը Մերձավոր Արեւելքի ամենախոշոր ավիաընկերություններից մեկն է, որը չվերթներ է իրականացնում 144 ուղղություններով: