Շրջափակման հետևանքով Արցախում տնտեսվարող սուբյեկտների շուրջ 18 տոկոսը կասեցրել է գործունեությունը
Արցախում 755 տնտեսվարող սուբյեկտ (ընդհանուրի 17.7%-ը) շրջափակման պայմաններում աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել է իր գործունեությունը, իսկ մնացած տնտեսվարողները գործում են մասնակի ծավալով կամ պետական աջակցությամբ։ Այս մասին հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբը՝ ամենօրյա տեղեկագրում:
Ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով նախնականորեն առնվազն 5100 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը։
Ավելի քան 26 800 տոննա կենսական նշանակության ապրանքներ կմակատարարվեին Արցախ, եթե չլիներ շրջափակումը, որի ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից մատակարարվել է դրա միայն չնչին մասը: