Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ»ԵՊՀ-ում վհուկների որս է սկսել` փնտրում են «չուզողներին». «Հրապարակ»Փաշինյանի անունից հրահանգվել է «կшտnկել» երբեմնի գործընկերոջը, ապա բանտ գցել. «Հրապարակ»ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է Ուկրաինային հասցված գիշերային զանգվածային հարվածի մասինՊապոյանն ու Խուդաթյանը մարզերում ՔՊ-ի թեկնածուներ են փնտրում համայնքային ընտրությունների համար․ «Ժողովուրդ»Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ»Ուկրաինան անօդաչուներով հարվածներ է հասցնում Սամարայի մարզին Փաշինյանը մատնեց, թե ինչ է ծրագրել Տիգրանաշենի հանձնման հետ կապված. «Հրապարակ»Հութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի նավթամուղինՎանաձորի համայնքապետի ընտրությունները կարող են տեղափոխվել 2027 թվական․ իշխանությունը նախ ուզում է Վանաձորն ու Փամբակը միավորել․ «Ժողովուրդ»Աբովյանում ՔՊ-ի երկրորդ թեկնածուն է հայտնվել. «Հրապարակ»Աննա Հակոբյանի փակ հանդիպումը ՔՊ-ի հետ․ ինչ նախագիծ է պատրաստվում բերել ԱԺ․ «Ժողովուրդ»Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» ՔՊ-ն միայն Առուշին չի իրենով արել. ով է հաջորդը. «Հրապարակ»Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի ռազմական հրամանատարների սպանության մասինԱՊՀ տնտեսական խորհրդի նիստում մի շարք որոշումներ են ընդունվելՄենք վերահսկում ենք Հորմուզի նեղուցը․ ՀեգսեթՓաշինյանը Սևանում խարույկի շուրջ զրուցել է «Վարչապետի գավաթի» մասնակիցների հետՍանկտ Պետերբուրգը բախվել է բենզինի ռեկորդային պակասի՝ մարզի խոշորագույն նավթավերամշակման գործարանի կանգից հետոՀայաստան-Սփյուռք հարաբերությունը երբեք չի եղել «սեքոնդ-հենդի» տրամաբանությամբ. ԲադալյանԻրանը և Պարսից ծոցի երկրները սեպտեմբերի 14-ին կքննարկեն նավագնացության հարցը ՀորմուզումՀայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցությունը քննարկվել է «L’Œuvre d’Orient»-ի հետ«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքըՌուսաստանի ՊՆ․ ՌԴ շրջանների և Սև ծովի վրայով 67 ուկրաինական անօդաչու է խոցվելԵԱՏՄ Մաքսային վարչարարության հեռանկարները քննարկվել են ՄինսկումՏարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց համար նոր հնարավորությունԵգիպտոսի նախագահը Մերձավոր Արևելքում իրավիճակի կայունացման հույս ունիԻսպանական Սեուտայում միգրանտների ճամբարում հրդեհ է բռնկվելՂազախստանը շարունակում է քաղաքական արդիականացման և ՀԱՊԿ-ի շրջանակում համագործակցության ուղինԽոշոր ավտովթար՝ Ծաղկաձորում․ կան վիրավորներՓրկարարները Ալավերդիում ժայռի միջից 15 մետր խորությունից օտարերկրացու են դուրս բերելԱԳ փոխնախարարը ներկայացրել է Հայաստանի առաջնահերթությունները COP17-ի շրջանակումԳերմանիայի Բունդեսթագի պատվիրակությունը կայցելի ՀայաստանԻսպանիայի ափերի մոտ ջրի ջերմաստիճանն այս ամռանը հասել է ռեկորդային արժեքներիՀունաստանում քննարկում են Թուրքիայի հետ հնարավոր պատերազմի սցենարներըՓաշինյանը քաղաքաշինության կոմիտեի փոխնախագահին ազատել է պաշտոնիցՈւկրաինան ծրագրում է բալստիկ հրթիռներով հարվածել ՌուսաստանինԱռաքելյան․ Մարզային տրանսպորտի սահմանափակումը չի լուծի Երևանի խցանումների խնդիրըԱբխազիայում ՌԴ-ի հետ լայնածավալ զորավարժություն կանցկացվիԼիբանանի նախագահը ստացել է Հայաստան այցելելու հրավերներՎահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել դեսպան Շաֆքատ Ալի ԽանըՌուս-հնդկական առևտրատնտեսական համագործակցությունը դրական դինամիկա է ցուցադրումTour of Armenia-ի երկրորդ փուլում հաղթել է իտալացի հեծանվորդ Ֆեդերիկո ԻակոմոնինՀայոց ցեղասպանության թանգարանը համալրվել է իսպաներեն աուդիոգիդովՀութիները հայտարարել են Կարմիր ծովի ևս վեց շրջան գրավելու մասինՓեզեշքիանը հայտարարել է, որ Իրանի վրա ճնշումը հասել է վտանգավոր փուլիՀայաստանի կառավարությունը հավանություն է տվել Լեհաստանի հետ ռազմատեխնիկական համաձայնագրինՄենք երեխա չենք. Գեյջին կասկածի տակ է դնում Ծառուկյանի խոսքերը
Մշակույթ

Եթե իրոք, պատմամշակութային արժեքներն այդքան անարժեք են, բա ինչո՞ւ է ադրբեջանը հետևողականորեն յուրացնում դրանք․ Գևորգ Դանիելյան

Իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանը գրում է.

«Ազգայնականության նկատմամբ աշխարհաքաղաքական ուժերը չունեն միատեսակ դիրքորոշում, այն ընդամենը համարվում է խոցելի երկրներին կառավարելի դարձնելու գործիք։ Այս հարցում չկան «եվրոպական» կայուն չափանիշներ։ Եթե այն ծառայում է, օրինակ՝ հակառուսական նկրտումներին, ապա խիստ խրախուսվում է (Ուկրաինա, Վրաստան, միջինասիական երկրներ և այլն), անգամ՝ ֆաշիզմի դրսևորումներով։

Ինչո՞ւ է այն Հայաստանում բացահայտ թիրախավորվում, նսեմացվում ու ծաղրի առարկա դառնում (արդիական են դարձել ծաղրանքով հնչող «հայուգեն», «ապրեք ներկայով, ոչ թե պատմության փառքով» և այլ նույնիսկ արտաքուստ համոզիչ կոդավորված արտահայտությունները)։ Բնորոշ է այն, որ մեր Երկրում «Եկեղեցու պատմությունը», որպես ինքնուրույն առարկա, ավելորդ է համարվում, մինչդեռ՝ Վրաստանում ճիշտ հակառակը՝ նախաձեռնում են այն ներառել ուսումնական ծրագրեր։

Հայաստանի պարագայում պակաս կարևոր չէ հակառուսականությունը, սակայն այդ խնդիրը լուծվում է արդեն այլ հարթությամբ, փոխկապակցելով ազգային անվտանգության գործոնի հետ։ Իսկ այ ազգայնականությունը դիտարկվում է իբրև չարիք՝ թուրք֊ադրբեջանական բարեկամության համատեքստում, ընդհուպ՝ Նժդեհը հռչակվում է ֆաշիստ և այլն։

Հընթացս աննախադեպ թափ է հավաքում պատմության համակարգված խեղաթյուրումը, մարդկանց «կեղծ հայրենասեր» անվանելով, չեզոքացնելու փորձերը և այլն։ Եվ այս համատեքստում բնավ կարևորություն չի տրվում, որ նույն ադրբեջանում ու թուրքիայում հետևողականորեն ներդրված է հայատյաց պետական քաղաքականություն, սկսած դպրոցական դասագրքերից։

Եթե իրոք, պատմամշակութային արժեքները այդչափ անարժեք են, բա հարց տվեք՝ ինչո՞ւ է ադրբեջանը հետևողականորեն յուրացնում դրանք, ինչո՞ւ է այդ արժեքները կեղծարարությամբ յուրացնելու վրա միլիարդներ ծախսում։

Հ.Գ. Ինքս էլ կողմ եմ, որ երբեք չբավարարվենք միայն մեր ազգային մեծարժեք պատմությամբ, ապրենք այսօրվա կյանքով, բայց այնպես, որ արժանի լինենք նույն այդ պատմությանը։ Երբեք չի կարելի տրվել «Բավ է անցյալով ապրեք, ապրեք ներկայով» բարոյախրատական գուցե գրավիչ թեզին։ Որ պահին մոռանանք փառավոր անցյալը, կդառնանք էլ ավելի հարմարվող, կոմպլեքսավորված ու անվստահ»։