Ֆրանսուա Օլանդը արձագանքել է եվրոպացիներին ուղղված սապառնալիքներով տեսանյութերին
«Եվրոպացիների հասցեին այս սպառնալիքներով լի տեսանյութը, միայն խայտառակում է ահաբեկիչներին»,- Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը արձագանքել է ԴԱԻՇ-ի սպառնալիքներով քարոզչական տեսանյութերին, ինչի մասին տեղեկացնում է TASS-ը:
Օլանդը նաև նշել է, որ «Ֆրանսիային ոչինչ չի վախեցնում, այդ դրվագները միայն խայտառակում են հենց իրենց` հանցագործություն կատարողներին, բայց ոչ մի սպառնալիք չի կարող տատանել ահաբեկիչների դեմ պայքարի մեր գործողություններին»,- ավելացրել է Օլանդը Նյու Դելիի նախագահական պալատում տեղի ունեցած ելույթի ժամանակ:
Հիշեցնենք, որ տեսանյութում նաև եղել են մահապատժի տեսարաններ և Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնին ուղղված սպառնալիքներ: